Նոր տարին տարբեր երկրներում

Հունաստան

Հունաստանում Ամանորը կամ Սուրբ Վասիրլի օրը նշվում է հունվարի մեկին։ Հունվարի մեկը կարևոր ամսաթիվ է հույների համար։ Այդ օրը բացի Ամանորից Սուրբ Վասիլի օրն է։ Սուրբը հայտնի է որպես բարերար, ով բարի և առատաձեռն է աղքատների նկատմամբ։ Ամանորի գիշերը նա բուխարիով այցելում է երեխաներին և նվերներ թողնում բուխարիից կախված գուլպաների մեջ։ Հունական ավանդույթների համաձայն՝ Հունաստանի բնակիչներն Ամանորին հյուր գնալիս իրենց հետ քար են տանում, որը նետում են հյուրասեր տան շեմին։ Եթե քարը ծանր է, ասում են․ <<Թող տանտիրոջ հարստությունը լինի նույնքան, որքան այս քարն է>>։ Իսկ եթե քարը փոքր է, ապա ասում են․ <<Թող տանտիրոջ աչքի փուշն այնքան փոքր լինի, որքան այս քարն է>>։ Հունաստանքում Ամանորին օտարերկրացիներին խորհուրդ է տրվում հետևել մի շարք արգելքների․ չգոռալ, չաղալ և չխմել սուրճ, տուն չթողնել սև շների,

չկոտրել ամաններ և այլն։ Հունաստանում ընդունված է նաև Սուրբ Ծննդի նախաշեմին նավեր զարդարել։ Նավերը զարդարվում են ոչ միայն այն պատճառով, որ երկրի կյանքն ուղղակիորեն կապված է ծովի հետ, այլ նաև այն պատճառով, որ նավը երջանկության, խաղաղ և համերաշխ կյանքի խորհրդանիշ է։

 

Իտալիա

Իտալիայում ինչպես Սուրբ Ծնունդը, այնպես էլ Ամանորը, նշում են մեծ շուքով։ Ամանորին իտալական քաղաքները պատվում են վառ լույսերով և դեկորատիվ զարդարանքներով։ Ամանորին Իտալիայում ընդունված չէ նվերներ նվիրել։ Սուրբ Ծնունդից հետո դրանք պարզապես չեն մնում։ Սակայն երեխաներին նվերներ է նվիրում Բեֆանա փերին։ Նա գալիս է հունվարի վեցին։ Երեխաները անհամբերությամբ են սպասում նրա գալուստին՝ բուխարուց կախելով իրենց գուլպաները։ Ըստ լեգենդի՝ Բեֆանան գալիս է գիշերը և գուլպաների մեջ նվերներ է դնում։ Այն երեխաների համար, ովքեր իրենց կարգապահ են պահել ողջ տարվա ընթացքում, նա քաղցրավենիք է դնում, իսկ նրանց համար, ովքեր իրենց վատ են պահել՝ ածուխ։ Իտալացիները Ամանորին ազատվում են հին իրերից՝ դեն նետելով դրանք պատուհաններից։ Նրանք դեն են նետում հին և անպետք իրերը, օրինակ՝ արդուկ, աթոռ, և այստեղ պետք է շատ զգույշ լինել, քանի որ կարող է պատահմամբ անցորդի գլխին որևէ իր ընկնել։

Ազատվելով հին իրերից գիշերը՝ առավոտյան իտալացիները հագնում են իրենցնոր զգեստները։ Հունվարի մեկին վաղ առավոտյան տուն են բերում աղբյուրի ջուր։

 

Գերմանիա

Գերմանիան ամանորյա ավանդույթներով թերևս ամենահարուստ երկիրն է։ Հենց այստեղ են սկսել լուսավորել Սուրբ ծննդյան տոնածառները։ Գերմանիայում Ամանորը համընկնում է Սուրբ Սիլվեստրի օրվա հետ, այդ իսկ պատճառով այն այդպես էլ կոչում են՝ Սիլվեստր։ Ամանորը գերմանացիները նախընտրում են նշել ընկերների և հարազատների շրջապատում։ Գերմանացիներն այդ օրը սիրում են երգել, պարել և ուրախանալ։ Ամանորյա ամնահայտնի գերմանական ավանդույթներից է <<ցատկը>>։ Ընդ որում՝ դա տեղի է ունենում բառի բուն իմաստով․ գերմանացիները կանգնում են աթոռների կամ բազմոցների վրա, և զանգի վերջին ղողանջի ներքո ցատկելով դիմավորում Ամանորը։ Նրանց ամենաավանդական նվերը համարվում է գիրքը, սակայն նրանցից շատերը նախընտրում են որպես ամանորյա նվեր ստանալ ճամփորդություն։

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *