Category Archives: Արևմտահայերեն

Գարնան հրաւէրը

Ձմրան վերջն էր: Օր մը արեւը բարձրացաւ վեր ու աւելի ջերմ շողաց: Արեւին ժպիտովն ալ ծնաւ գարունը:

-Ծառե~ր, ծաղիկնե՜ր, խոտե՜ր ու բոյսե՜ր, արթնցէ՜ք, արթնցէ՜ք, այս ինչքան քնացաք,- ըսաւ գարունը: Ես արդէն եկած եմ արթնցէ՜ք ու երկիրը զարդարեցէք կանաչով:

-Բարե՜ւ, քեզ, բարե՜ւ, սիրելի գարուն,- ըսին խոտերը եւ կանաչ դարձան:

-Բարե՜ւ, Բարե՜ւ,- ըսին ծաղիկներն ու ծառերը եւ սկսան աճիլ ու ծաղկիլ:

-Օ՜, այս ի՜նչ լաւ է, որ եկար, սիրելի՛ գարուն, մենք թմրած էինք,- ըսին մեղուները եւ տզտզալով դուրս ելան իրենց փեթակներէն:

Դուրսը տաք էր: Թռչունները կ’երգէին: Մարդիկ կ’աշխատէին դաշտերուն եւ այգիներուն մէջ: Ամէն տեղ ծաղիկ էր ու կանաչ:

Մեղուները թռան մօտակայ խնձորենիի մօտ եւ խնդրեցին.

-Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

-Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ իմ ծաղկելու ժամանակը չէ, գացէք բալենիին քով:

Մեղուները թռան դէպի բալենին:

-Բարո՜վ եկաք, ժի՛ր մեղուներ սիրունիկնե՛ր,- ըսաւ բալենին,- բայց իմ ծաղիկները դեռ քնացած են, վաղը եկէք:

Միւս կողմէն մեղուներուն կանչեց նշենին, որ իր վարդագոյն ծաղիկները արդէն բացած էր եւ լեցուած էր քաղցր հիւթով:

Մեղուները ուրախ ուրախ թռան դէպի նշենին:

Continue reading Գարնան հրաւէրը

Երեք հարուստը

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար իմաստունին քով. —Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։ —Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։ —Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։ —Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։ —Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի հարուստ եմ։ —Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։ —Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։ Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ. —Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Արևմտահայերեն-Արևելահայերեն

Կը վիճին- Վիճում էին

կ՚երթան-գկնան

քով-կողք

եկած-գալ

գիտնալու-իմանալու

մեզմէ-մեզանից

Դուն-դու

Դիմէ-դիմել

Ալ դուն  խօսէ-հիմա  էլ  դու  խոսիր

զօրապետն եմ-մեծն եմ

իրմէ-իրենից

կը լսեն-լսում են

յետոյ-հետո

կըսէ-ասում է

ձեզմէ-ձեզանից

ամէնէն-ամենա

անկէ-նրանից

 

Առակներ Արևմտահայերեն

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ որմէ՞ կը վախնային։ —Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։ —Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք անկէ։ —Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։ Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ մարդ մը։ —Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։ —Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս, որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ. —Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։ Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։ Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։ Առիւծը կը գոչէ. —Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն այսպիսի ծեծ կը վայելէ։

Արևելահայերեն

Մի  հզոր առյուծ , նստած   էր  մի  ժայռի  վրա   և  տեսնում  էր , որ  գազանները  սարսափահար  վազում  էին:  Առյուծը  հարցնում  է թե  ինչու  էին փախնում  և  ումից  էին  վախենում:

-Դո՞ւ    էլ  փախիր  ասում  են, որովհետև  մարդը  գալիս  է:

-Ո՞վ  է  մարդը,  հարցնում   է  առյուծը և որն է  նրա  ուժը , որ  փախնում  եք  իրենից:

-Կգա  և  քեզ  մի  վնաս  կտա , ասում  են:

-Իր  ուժերին  վստահ  առյուծը , մնում  է  իր  տեղը:-և  ահա  գալիս  է  հողագործ  մարդը:

-Արի  կռվենք,  ասում  է  առյուծը:

-Շատ  լավ , ասում  է  մարդը:

-Բայց  քո  զենքերը  մոտդ  են, իսկ իմ  զենքերը  տունն են:

-Ես  քեզ  կապեմ , որ  չփախնես  իսկ  ես  գնամ իմ զենքերը   բերեմ: Առյուծը  ասում է.

-Երդվիր, որ  պետք է գաս և  ես  պետք է  ընդունեմ  ասածդ:

-Մարդը  երդվում  է  և  առյուծը   համաձայնվում  է  կապվել:

-Մարդը  հանում  է  պարանը  և  կապում  է  առյուծին կաղնու  ծառին, ապա  ծառից  կտրում է  մի  հաստ  ճյուղ  և  սկսում  է  խփել  առյուծին:Առյուծը  գոռում  է .

-Ավելի  ուժեղ  խփի  կողերիս, որովհետև  այս   խելքիս  միայն  այսպիսի  ծեծ է  պետք: