Monthly Archives: Май 2021

Երկրորդ մաս Փոթորիկ

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել։ Ո՜չ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերով և օվկիանոսներով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել։

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում։ Եղանակը հրաշալի էր։ Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ։

Continue reading Երկրորդ մաս Փոթորիկ

Горшочек каши

Жила-была одна девочка. Пошла девочка в лес за ягодами и встретила там старушку.

— Здравствуй, девочка, — сказала ей старушка. — Дай мне ягод, пожалуйста.

— На, бабушка, — говорит девочка.

Поела старушка ягод и сказала:

Continue reading Горшочек каши

Բջնի գյուղ

Մենք այսօր գնացել էինք ճամփորդության դեպի Բջնի գյուղ: Շատ երկար ճանապարհից հետո հասանք Բջնի գյուղ: Մենք պետք է գնաինք Բջնի բերդ և գնացինք, բարձրացանք փոքրիկ սարերի վրայով, տեսանք հավերի, կովերի, իշուկների: Բարձրանալուց հետո հասանք բերդ: Շրջեցինք նկարվեցինք, տեսանք գաղտնի մի տեղ որտեղ պահել էին պաշար, այնտեղի ջրհորից ջուր են հանում:Հետո բարձրացանք մի ժայռի վրա տեսանք ինչքան գեղեցիկ է  Բջնին վերևից:Բարձրունքից իջանք դեպի մեր ավտոբուսի մոտ,իջնելը շատ դժվար էր կարող էինք այնտեղից ընկնել: Հետո երբ հասանք ավտոբուսների մոտ վերցրեցինք մեր պայուսակները և գնացինք ընդմիջում անելու մենք մեր ուտելիքները կերանք: Հետո գնացինք եկեղեցի այնտեղ մոմ վառեցինք և երգեցինք Հայր Մերը: Հետո վերադարձանք Երևան:

Բարոն Մյունխհաուզենի արկածները

Կատաղած մուշտակը

Ասենք, իմ կյանքում ավելի սարսափելի դեպքեր են պատահել, քան գայլերի հանդիպելը։

Մի անգամ Պետերբուրգում իմ հետևից մի կատաղած շուն ընկավ։

Ես սկսեցի փախչել։

Բայց իմ ուսերին մի ծանր մուշտակ կար, որ խանգարում էր ինձ փախչել։

Մուշտակը դեն գցեցի, վազելով տուն մտա և դուռը ծածկեցի, իսկ մուշտակը մնաց փողոցում։

Կատաղած շունը հարձակվեց մուշտակի վրա և սկսեց կծոտել։

Ծառաս դուրս եկավ և մուշտակը բերեց կախեց այն պահարանում, որտեղ կախված էին իմ շորերը։

Հետևյալ օրը վաղ առավոտյան ծառաս ներս մտավ իմ ննջարանը և վախեցած ձայնով գոչեց.

― Վե՜ր կացեք, վե՜ր կացեք։ Ձեր մուշտակը կատաղել է։

Ես վեր եմ թռչում անկողնուց, բաց անում պահարանը և ի՜նչ տեսնում…

Բոլոր շորերս կտոր-կտոր է արված։

Ծառաս ճշմարիտ էր ասել, իմ խեղճ մուշտակը կատաղել էր, որովհետև երեկ նրան կատաղած շուն էր կծել։

Մուշտակս կատաղությամբ հարձակվեց համազգեստիս վրա և կտոր-կտոր արավ։

Ես վերցրի ատրճանակս և արձակեցի։

Կատաղած մուշտակս իսկույն հանգստացավ։ Այն ժամանակ ծառաներիս հրամայեցի կապկպել մուշտակը և կախել առանձին պահարանում։

Այդ օրվանից մուշտակս այլևս ոչ ոքի չի կծել, և ես աներկյուղ հագնում եմ։

 

Ութոտանի նապաստակը

Այո, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի Նրա հետևից։

Continue reading Բարոն Մյունխհաուզենի արկածները