Monthly Archives: Апрель 2021

Մաթեմատիկա

 

Ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին, Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները մեկնեցին Արատես և վերադարձան 4 օր 20ժ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նրանք կվերադառնան։

Չորեքշաբթի ժամը 12.

Խանութ են բերել 135 կարմիր և կապույտ գնդակներ։ Այդ գնդակները դասավորել են խմբերով այնպես, որ յուրաքանչյուր 9 կապույտ գնդակի հետ դրվել է 6 կարմիր գնդակ։ Ընդամենը քանի՞ կարմիր և քանի՞ կապույտ գնդակ է բերվել խանութ։

 

 

Անահիտը մի քանի ընկույզ ունի։ Երբ դրանք երեքական կամ չորսական խմբերի է բաժանում, մեկ ընկույզ ավելանում է, իսկ երբ հնգական խմբերի է բաժանում, ոչ մի ընկույզ չի ավելանում։ Անահիտն ամենաքիչը քանի՞ ընկույզ ունի։ 24

 

Սխալ Արձագանքը

Սխալ արձագանք 

Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:

— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:

— Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:

— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

— Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:

Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.

-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է   մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

-Լիճը,- պատասխանեց արձագանքը:

— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:

— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:

— Կեսարը,- բղավեց արձագանքը:

Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:

— Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

— Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը:

Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:

Continue reading Սխալ Արձագանքը

Ճամփորդություն

Մենք այսօր գնացել էինք Սուրբ Աստվածընկալ եկեղեցի:

Երկար ճանապարհ գնացինք և վերջը հասանք: Մենք առաջինը բարձրացանք եկեղեցի այնտեղ երգեցինք    Հայր մերը, և ասացին հարյր մերը:  Հետո մենք բարձրացանք դաշտ,դաշտի կողքին գետ էր գետի միջից գորտի ձայներ էին լսվում: Հետո մենք դաշտում մեր ծածկոցները փռեցինք, և մեր նախաճաշը կերանք: Նախաճաշելուց հետո մենք մեր բերած խաղերը խաղացինք: Մի քանիսը խաղում էին ֆուտբոլ, մյուսները գործնագործ, իսկ մյուս մի քանիսը խաղում էին թենիս, իսկ մենք լոտո մայրենի առարկայի: Շատ խաղալուց հետո մենք գնացինք այդ տեղից նստեցինք ավտոբուս և գնացինք Ուշի, այցելեցինք Ուշիի եկեղեցի, այնտեղ նույնպես երգեցինք  Հայր մերը: Մենք նաև տեսանք թե երկրաշարժին ինչպես էր քանդվել եկեղեցին և ինչպես էին բոլոր քարերը եկեղեցու կողքին թափված: Ուշիից հետո վերադարձանք Երևան: Մեր օրը շատ հետեքրքիր անցավ եկեղեցիներում:

Մաթեմատիկա

 

1.Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով։ Օրինակ՝ 12456=1տսհզ+2հզ+4հր+5տս+6մ

15495 – 1տսհզ.+5հզ+4հր.+9տս +5 մ

35410 – 3 տսհզ +5 հզ, +4 հր.+ 1 տս.

64600 – 6  տսհզ.+ 4  հզ.+6 հր.

97801 – 9 տսհզ.+7 հզ. + 8 հր.+.  1 մ.

654187 – 6 հրհզ. +5 տսհզ. + 4 հզ.+ 1 հր.+ 8  տս. 7 մ.

485950 – 4 hրհզ. + 8 տսհզ. +5 հզ.+9 հր.  5 տս.

Continue reading Մաթեմատիկա

Ծույլ Արևը

Մի Արև  կար նա շատ ծույլ էր: Նա ամեն ինչ ալարում էր աներ և մի օր  ասաց.

  • Ես չեմ ուզում մարդկանց Արև պատճառել , չ ե մ  ու զ ու մ:

Նա ամեն անգամ այդպես էր ասում չեր դադարում այդ նույն     բառը կրկնելը:Մի օր էլ իր ընկեր Լուսինը իրեն ասաց.

-Ուզում եմ արև դու լինես երկնքում ամեն օր ես եմ հոգնեցի արդեն ամեն օր երկնքում լինել:

-Ես ալարում եմ մարդկանց արև պատճառել:

— Ես էլ չեմ ուզում երկնքում երևալ:

-Դե լավ դու էլ ամեն օր բողոքում էս ամեն ինչից:

-Ինչի չբողոքեմ ամեն օր հոգնում եմ :

-Եթե հոգնում էս մի գնա երկինք:

-Բա որ ես չգնամ էլ ով գնա:

-Ոչ մեկ:

— ԵՎ այդպես նրանցից ոչ ոք չմնաց էլ երկնքում:

Ծույլ գետը

Ծույլգետը

Կաթ-կաթ-կաթ…  կաթ`տոթին, կաթ` հովին,  շոգին,  հովին,  օր ու  գիշեր կաթ-կաթ-կաթ: Մեկ ձյուն է,  մեկ անձրև,  կարող է՝ հազար տարի որ ապրես, մեկ էլ տեսար իմացար…

Ամբողջ օրը չորս  պատի մեջ, ալարում ես  մտածել: Ալարում ես հաց ուտել, հա՜ց ուտել:  Ալարում ես վեր կենալ, վե՜ր կենալ,  նույնիսկ պառկել ալարում ես, ալարում ես, ալարո՜ւմ:  Տեսնես` ի~նչ է պատահել. Ծույլ- գե~տն է վարարել

Ի~նչ էլ լավ է Ծույլ-գետի վրա… Լողում եմ, լողում իմ Ծույլ — նավակով: Ինչքա~ն լայն է, ինչքա~ն խոր, լայն ու խոր, լայն ու խոր: Ա~յ քեզ Ծույլ գետ… Էս ի~նչ լավ է, լա~վ է, լա~վ…

Ես նավակով լողում եմ, լողո՜ւմ,  թիակները պտտվում են, պտտվո՜ւմ: Շատ եմ ուզում մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Ալարում եմ մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Լավ կլիներ` ի՛նքը ընկներ նավակի մեջ:  Լավ կլիներ:

Continue reading Ծույլ գետը