Category Archives: Uncategorized

Զատիկն իմ ընտանիքում

1.Էրիկ Վանյան

2. Նարեկ Սարգսյան

3.Լանա Օրդուխանյան

4.Թամարա Կարապետյան

5.Տիգրան Գրիգորյան

6. Վահան Արուշանյան

7. Անգելինա Մկրտումյան

8. Արևիկ Խաչատրյան

9.Տաիսիա Գրիկուրովա

10.Ռաֆայել  Բաղիրյան

11.Վահագն Գրիգորյան

12. Արսինե Հակոբյան

13. Դավիթ Մինասյան

14.Դավիթ Գրիգորյան

15.Մաքս Գրիգորյան

16.Արփինե Հակոբյան

17. Կարինա Բալասանյան

18. Գրիգոր Բաղդասարյան

19. Դանիել Թումասի

20.Արսեն Դալլաքյան

21. Վազգեն Շաքարյան

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:

Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

 

Սահյան

Քո ձյունագեղ բարձունքիցԱրևի հոտ է գալիս,Աղբյուրներիդ արցունքիցԱրևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,Բռնել է ձոր ու կածան,Բայց մամուռից ու սունկիցԱրևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնելԱմայության սարսուռից,Բայց նրանց քիվ ու քունքիցԱրևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստունԱռասպելի մեջ քնածՔարափիդ ծերպ ու ծունկիցԱրևի հոտ է գալիս…. Հ. Սահյան

Ինչպես են անցնում տեխնոլոգիաի դասերը

Ողջույն  ես  Արևիկն  եմ ։ Հիմա  դեզ  մի  քիչ  կպատմեմ  թե  ինչպես են անցնում  իմ  տեղնոլոգիաի  դասերը։ Մենք  դպրոցի միջանցքում   ունենք պահարաններ  որտեղ  մեր  իրերն  ենք  դնում։ Քանի , որ այդ  պահարանները արդեն  հնացել  են  մենք  որոշել  ենք  ամեն  մեկը  իր  էսկիզը նկարի,    հետո  կնտրվի  լավագույններից երեք  էսկիզ և  տեխնոլոգիաի  դասերի  ժամանակ  մենք  կներկենք  այդ  դարակները։

 

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

593.բ.  Աննան  ունի 2450 դրամ: Այդ  գումարով  ամենաշատը  քանի  վարդ  նա  կարող է  գնել  եթե  1 վարդն  արժե   70 դրամ: Այդքան  վարդ  գնելուց  հետո  որքան դրամ  կմնա  նրա  մոտ:

Լուծում

2450:70=35

Պատ. ՝  0 դրամ

Continue reading ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

 

Перейти к верхней панели