Category Archives: Երգ

Սայաթ-Նովա , Քամանչա

Ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս, քամա՛նչա,Նաքազ մարդ քիզ չի կանայ տեսնի` դուն նըրա պասն իս, քամա՛նչա,Ղա՛ստ արա` է՛լ լաւ օրիրուն էդիվըն հասնիս, քամա՛նչա,Քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի` աշուղի բասն իս, քամա՛նչա:
Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն,Յիփ քաղցըր ձայնըդ վիր կ’օնիս` բաց կու’լի հիդըդ խաղողըն.Խալխին էս իլթիմազն արա` ասին. «Ա՛պրի քու ածողըն»:Քանի սաղ է Սայաթ-Նովէն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա:

Կոմիտասյան օրեր

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,Հո~յ Նազան իմ, Նազան իմ,Ինձ համար աղունիկ ես,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:Գըլխիս վըրով պըտիտ տուր,Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Նախշուն թև թիթեռնիկ ես,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Continue reading Կոմիտասյան օրեր

Համբարձման ծիսական երգեր

Համբարձման  նախագիծը՝Մարիամ  մնացականյան

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵՐԳԵՐ

ՀԵ՜Յ, ԻՄ ՆԱԶԱՆ
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Ծաղիկը խընկահոտ է,
Էրթանք ծաղիկ քաղելու,
Քանի Համբարձում մոտ է:

Continue reading Համբարձման ծիսական երգեր

Տյառն ընդառաջ

ՏԵՐԸՆԴԵԶ

Տերընդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես՝ ելիր գեղես,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, փեշդ վառե,

Օր ազատվես օձէ, չարէ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

 

Տյառն ընդառաջ   Հայ  Առաքելական   եկեղեցին նշում է փետրվարի 14-ին  Սուրբ ծննդյան  օրվանից  քառասուն  օր  հետո: Տոնի  հիմնական ծեսը  խարույկ  վառելն է  և այդ խարույկի  շուրջ  տոնակատարությունը  տոնի  կերակրատ  եսակներից է փոխինձը, աղանձը: Նոր   ամուսնացած  զույգերը խարույկի  շուրջ  պտտվում  էին  և  թռնում  կրակի  վրայով:

Զինչ ու զինչ տամ լողվորչուն

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։
Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Բառարան

Զինչ-ինչ (դերանուն)

Լողվորչի-լողորդ

Լաչակ-Սպիտակ նուրբ կտոր,որով կանայք գլուխները կապում են, մասամբ և դեմքը ծածկում։

Ծամկալ- մազերի հարդարանքը պահպանող զանազան հարմարանքների ընդհանուր անվանումը։

Պագ-համբույր

Սուրբ ծննդյան Ավետիսներ

 

 

Արդ ցնծացեք, ուրախացեք, ավետիս,

Այսօր ծնունդք ի Մարիամա, ավետիս,

Էս տան շինած, աշնան շինած, ավետիս,

Էս տան քարեր մարմար բերած, ավետիս,

Թոներ ինի քընձ հեկեղեցի, ավետիս,

Հարսներ ինի քընձ եղվնիք, ավետիս,

Ավելը ձեռ՝ փունջ մանուշակ, ավետիս,

Կըտխեն ըզձեռ՝ նռան գինին, ավետիս:

 

  1. Ինի – մեջ
  2. Քընձ – քանց
  3. Կտխեն — բաժակը

  Continue reading Սուրբ ծննդյան Ավետիսներ

Կոմիտաս «Շախկր-շուխկր քամարս»

Բոյով-սոյով իմ յարս,

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս:

Արի աղբեր կար անենք

Չար թշնամուն քար անենք:

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս,

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս:

Բացվելա մեր կարմիր վարդ

Մեր ցավերին ճար անենք:

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս,

Շախկր-շուխկր քամարս,

Բոյով-սոյով իմ յարս: