Daily Archives: 4 декабря, 2020

English Hike`s family

This is Hike`s family. Hayk has got small family. a  mother, father, sister and a brother. Hike`s Mother is a nurs. Her name is Armine.Hike`s father is a cook. His name is Raf.Hikes sister is a schoolgril.Her name is Arevik. She is six.Hike`s brother is aschoolboy.He is four.Hayk has got big dog. It is white and brown. Its name is mini.Hike`s family siting on the safa.

 

Եղևնին Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Continue reading Եղևնին Համո Սահյան

Խնջույքի երգ

 

Սեղանն է առատ,
Դիմացն Արարատ,
Հնչում են երգեր,
Ուրախ ու զվարթ:

Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող,
Հայոց խաղողին:

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն,
Մեր դաշտն ու այգին:

Գովենք դարեդար
Աշխարքն արդար,
Հայոց աշխարհի,
Արևը պայծառ:

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև, սիրելի Ձմեռ Պապիկ.

Ես քեզ շատ եմ հավատում, գիտեմ, որ դու կաս: Դու մեզ ամանորին ուրախացնում ես: Ես քեզ շատ շնորհակալ եմ, որ մեզ միշտ նվերներ ես նվիրել: Ես գիտեմ, որ դու  նոր տարվա հրաշքն ես: Ճիշտ է, ես քեզ չեմ տեսել, բայց դու շատ լավն ես, ես գիտեմ դա: Ուզում եմ, որ մեզ երջանկություն բերես միշտ: Իսկ ովքեր չեն հավատում քո գոյությանը, ուրեմն ես գիտեմ, որ դու նրանց նվերներ չես բերի: Ուզում եմ, որ միշտ առողջ լինես և երջանիկ: Ցտեսություն, սիրելի Ձմեռ պապաիկ:

 

Սիրով՝ Արևիկ

 

Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր

Դեկտեմբերի 4-ը Ամանորին նվիրված շատ հետաքրքիր ու յուրահատուկ տոն է՝ Նվերների պատվերների և Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր:

Այդ օրը նվիրված է բոլոր նրանց, ովքեր հավատում են ձմեռային հրաշքին և անհամբերությամբ սպասում այդ հեքիաթային տոնին՝ Ամանորին, հայտնում է Calend.ru-ն:

Սովորաբար հենց դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերն սկսում են Ձմեռ Պապիկին ուղղված նամակներն ուղարկելու  ծառայությունները, կամ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաներն ու իրենց ծնողները կարող են նամակ ուղարկել՝ խնդրելով իրենց երկար սպասված նվերը, և այդ նամակներն անպայման կհասցվեն Ձմեռ Պապիկին:

Տոնի օրը շատ տրամաբանական է ընտրված: Շուտով Ամանոր է, բոլորը սպասում են հրաշքների, անակնկալների: Ամենուրեք տոնի նախապատրաստություններ են: Եվ ահա ճիշտ ժամանակն է, որպեսզի երազանք պահենք և նամակ գրենք գլախավոր հրաշագործ Ձմեռ Պապիկին: