Monthly Archives: Январь 2022

Հայատանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:
Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:
Վան
Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Image result for արմավիր մայրաքաղաք

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Image result for Երվանդաշատ մայրաքաղաք

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Image result for Արտաշատ մայրաքաղաք

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Image result for Դվին մայրաքաղաք

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան

Image result for Բագարան մայրաքաղաք
Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Image result for Շիրակավան մայրաքաղաք

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

Image result for անի մայրաքաղաք

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան

Image result for Երևան մայրաքաղաք

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

Ջրի պահպանության նպատակով Հայաստանում ընդունված է հատուկ օրենք, որով արգելվում է գետերի, լճերի մեջ բաց թողնել  աղտոտված ջուրն ու թափոնները:

Մաթեմատիկայի Ֆլեշմոբ

Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:

4

2. Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը քանի՞ թիվ կարող է գրել:

9

3. Աննան 25 վանդակից կազմված քառակուսի թղթից կտրեց մի քանի վանդակ (տե՛ս նկարը): Աննան թղթից քանի՞ վանդակ կտրեց:

17

Captionless Image

 

4. Արամը 24 գրիչը իր բոլոր դասընկերներին բաժանեց այնպես, որ յուրաքանչյուրն ստացավ տարբեր քանակով գրիչներ: Ամենաշատը քանի՞ դասընկեր ուներ Արամը:

13

5. Կարենը պարանը կտրեց այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Արդյունքում պարանը քանի՞ կտոր դարձավ:

8

Captionless Image
6. Լիլիթը փայտե տախտակներով պատրաստեց աշտարակ (տե՛ս նկարը): Քանի՞ տախտակ նա կտեսնի, եթե աշտարակին նայի վերևից:

3

Captionless Image

7. Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում:

Չորրորդ

 

8. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:

7

9. Արեգը լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի համար տրվում են նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20 միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը:

4, 6, 10

10. Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց մրցաշարի ընթացքում:

7

Ագաթ քարի մասին

Ագաթ Քար ընտրելիս ուշադրություն դարձրե՞լ եք հմայիչ Ագաթին: Սա նշանակում է, որ դուք շտապ պետք է լրացնեք ձեր էներգիայի մատակարարումը, դուք ունեք հստակ խափանում: Դա լավագույնս կարելի է անել դրսում: Ագաթը քար է, որը շատ հայտնի է ավելի բարձր ուժերին դիպչելու համար: Հիմա ձեր հավատը և հույսը մեծապես կոտրված է, և չգիտեք, թե ինչ անել հաջորդը: Ձեր հավատը կրկին վերականգնելու համար օգտագործեք ագաթ քար:

Ճամփորդություն դեպի Արևելյան դպրոց

Մենք գնացել  էինք  Արևելյան դպրոց խաղեր  խաղալու:

խաղին   մասնակցում  էին  Արևմտյան, Արևելյան, Հարվային  դպրոցի սովորողները: Սկզբում մեր դիմաց  դրված  էր  տարբեր  գույների թղթեր և   քանի , որ Ես մեր  խմբի  ավագն  էի որոշեցի  վերցնել  կանաչ  գույնը և  հավաքեցի  բոլոր  կանաչ  թղթերը: Այդ  թղթիկների վրա   գրված  էր նախադասություններ մենք  պետք է այդ  նախադասությունները  ճիշտ  դասավորեինք, որ  մի  առակ  ստանայինք: Մենք  այդ  առակին  ծանոթ  չԷինք բայց  հավաքեցինք  և մի  նախադասություն  սխալ  էր: Հետո  բոլորս  կարդացինք  մեր  դասավորված առակները: Ուսուցչուհիները  մեզ   ասացին, որ  պետք  է  առակները  համառոտ  պատմենք, պատմեցինք  վերջացրեցինք հետո  խաղացինք  մի  բառախաղ, բառախաղից  հետո մեզ ասացին  ձեր  առակներով  բեմադրություն կատարեք դա էլ  արեցինք  և  ծանոթացանք միմյանց հետ և  վերդարձանք  մեր  դպրոց  մենք  ունեցանք շատ  լավ օր:

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Մենք  այսօր  գնացել  էինք Սևաբերդ լավ ձնոտվելու  և  խաղալու : Սևաբերդում  շատ  ձյուն  կար  մենք  մեզ  հետ  վերցրել  էինք  սահնակներ  և  օղակներ և  Ամեն մի  երեխա  մի  ուսուցչուհու հետ  նստում  էր և սահում : Ես  սահեցի երկու  անգամ :  Շատ  լավ  սահելուց  հետո գնում  էինք  ավտոբուս ճանապարհին այնքան  շատ  էր  ձյունը, որ  մեր  ոտքերը  խրվում  էին  ձյան  մեջ  և  չեինք  կարողանում  մեր  ոտքերը  հանել  ձյան  միջից: Նստեցինք  ավտոբուս  և  գնացինք  դպրոց:  Այս  ճամփորդությունը ամենաուրախ ճամփորդությունն էր իմ  կյանքում:

Տյառն ընդառաջ

ՏԵՐԸՆԴԵԶ

Տերընդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես՝ ելիր գեղես,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, փեշդ վառե,

Օր ազատվես օձէ, չարէ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

 

Տյառն ընդառաջ   Հայ  Առաքելական   եկեղեցին նշում է փետրվարի 14-ին  Սուրբ ծննդյան  օրվանից  քառասուն  օր  հետո: Տոնի  հիմնական ծեսը  խարույկ  վառելն է  և այդ խարույկի  շուրջ  տոնակատարությունը  տոնի  կերակրատ  եսակներից է փոխինձը, աղանձը: Նոր   ամուսնացած  զույգերը խարույկի  շուրջ  պտտվում  էին  և  թռնում  կրակի  վրայով: