Category Archives: Ընթերցում ենք գրքեր

Բարոն Մյունխահուզենի արկածները երկրորդ մաս

Հետապնդում

Պատահեց այն, ինչից վախենում էի։

Դեռ նոր էինք ափից հեռացել, երբ գանձապահը վազեց իր տիրոջ մոտ և ասաց, որ ես գանձարանը մաքուր թալանեցի։

Սուլթանը կատաղեց և ուղարկեց իմ հետեից իր ողջ ռազմական նավատորմը։

Բազմաթիվ ռազմանավեր տեսնելով, խոստովանում եմ, որ շատ վախեցա։

— Դե՛, Մյունխհաուզեն,— ասացի ինքս ինձ,֊ վերջին ժամդ հասել է։ Էլ փրկություն չկա։ Քո ողջ խորամանկությունն էլ քեզ չի օգնի։

Ես զգացի, որ իմ գլուխը, որ հենց նոր էր ամրացել ուսերիս վրա, կրկին կարծես թե մարմնիցս բաժանվում է։

Հանկարծ մոտեցավ ինձ այն ծառաս, որն այնքան ուժեղ քթածակեր ուներ։

― Մի վախեցեք։ Նրանք մեզ չեն հասնի,– ասաց նա ծիծաղելով։

Վազեց նավի հետևի կողմը և մի քթածակը թուրքական նավատորմիղին, իսկ մյուսը մեր նավի առագաստներին ուղղելով, այնպիսի ուժեղ քամի բարձրացրեց, որ ողջ թուրքական նավատորմիղը մի րոպեում նավահանգիստ թռավ։

Իսկ մեր նավը իմ հզոր ծառայի շնորհիվ, արագ առաջ սլացավ և մի օրից հասավ Իտալիա։

Continue reading Բարոն Մյունխահուզենի արկածները երկրորդ մաս

Բարոն Մյունխհաուզենի արկածները երկրորդ մաս

Ձկան ստամոքսում

Մի շաբաթից հետո մենք եկանք Իտալիա։

Պարզ, արևոտ օր էր։

Ես գնացի Միջերկրական ծովի ափը՝ լողանալու։ Ջուրը տաք էր։ Ես հիանալի լողորդ եմ և ափից շատ հեռու լողացի։

Հանկարծ տեսա, որ ուղիղ դեպի ինձ է գալիս մի հսկա ձուկ՝ բերանը լայն բաց արած։

Ի՞նչ անեի։

Նրանից փախչել անհնարին էր։ Ես կուչ եկա և շտապեցի մտնել ձկան բերանը, որպեսզի շուտ անցնեմ նրա սուր ատամների արանքով և միանգամից ստամոքսը մտնեմ։

Ամեն մարդ այսպիսի սրամիտ խորամանկություն չի կարող անել, բայց ես, առհասարակ, սրամիտ և, ինչպես գիտեք, հնարամիտ մարդ եմ։

Ձկան ստամոքսում մութ էր, բայց՝ տաք ու հարմար։

Սկսեցի զբոսնել, առաջ ու ետ քայլել, բայց շուտով նկատեցի, որ դա ձկանն իսկի դուր չի գալիս։ Այն ժամանակ ես սկսեցի դիտմամբ ոտքերս դոփել, թռչկոտել, գժի նման պար գալ, որ ձկանը մի լավ տանջեմ։ Ձուկը ցավից հառաչեց և իր ահագին մռութը ջրից դուրս հանեց։

Շուտով մոտիկից անցնող իտալական նավից տեսան ձկանը։

Ես էլ հենց այդ էի ուզում։

Ծովայինները ձկանը սպանեցին, հետո քաշեցին դրին նավի տախտակամածի վրա և սկսեցին խորհուրդ անել, թե ինչպես կտրատեն այդ ահագին կենդանուն։

Ձկան ներսում նստած, ես երկյուղից դողում էի. ինչպես էլ որ անեին, ինձ էլ ձկան հետ կտրտելու էին։

Դա սարսափելի էր։

Բայց իմ բախտից նրանց կացիններն ինձ չկպան։

Հենց որ մի փոքրիկ լույս երևաց, բարձր ձայնով սկսեցի մաքուր իտալերենով գոչել (օ, ես իտալերեն շատ լավ գիտեմ), որ ես ուրախ եմ տեսնելու այն բարի մարդկանց, որոնք ինձ մութ բանտից ազատեցին։

Ձկան փորից մարդու ձայն լսելով, նավաստիները սարսափից սառեցին։

Զարմանքն ավելի շատացավ, երբ ես ձկան բերնից դուրս թռա և սիրալիր ողջունեցի նրանց։

Continue reading Բարոն Մյունխհաուզենի արկածները երկրորդ մաս

Բարոն Մյունխհաուզենի առաջին մաս ,Ձին տանիքի վրա

Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։

Ձմեռ էր, ձյուն էր գալիս։

Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։

Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։

Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ։ Միայն ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցվել։

Երկար քնեցի, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։

Continue reading Բարոն Մյունխհաուզենի առաջին մաս ,Ձին տանիքի վրա

Քեռի Ֆեոդոր

Մենք Քեռի Ֆեոդորը ավարտեցինք կարդալ, ինձ շատ դուր եկավ Քեռի Ֆեոդորի գիրքը, շատ հետաքրքիր էր և ծիծաղելի: Ինձ հերոսներից դուր եկավ կատուն, որովհետև նա հնարամիտ էր և տարբեր իրավիճակներում հասկանում էր ինչ անել: Իմ համար ամենահետաքրքիր մասը այն էր, երբ Քեռի Ֆեոդորը հիվանդանում էր,իսկ ամենածիծաղելի հատվածը այն էր,երբ Քեռի Ֆեոդորը տրակտոր է գնում: Խորհուրդ եմ տալիս դուք էլ կարդաք Քեռի Ֆեոդորը:

Քեռի Ֆեոդոր

Վերջապես մենք վերջացրեցինք քեռի Ֆեոդորը:Կարդացինք քսաներորդ գլուխը, քսանմեկերորդ և քսաներկուերորդ գլուխը: Շատ հետաքրքիր էր: Իմ համար ամենա ծիծաղելի հատվածը  Երբ, որ կատուն նամակ է գրում արևի ինստիտուտին: Ինձ դուր եկավ կատուն որովհետև նա շատ հնարամիտ էր և նաև խորամանկ: Ամենա հատաքրքիրն  այն   հատվածն է երբ քեռի Ֆեոդորը հիվանդանում է  նաև այն հատվածը, որ քեռի Ֆեոդորը տրակտոր է գնում: