Monthly Archives: Июнь 2022

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Մենք  դասարաններով  գնացել  էինք  Գյումրի:  Մենք ամսի   24-ին  ժամը՝ 9:30-շարժվեցինք Սուրբ Երրորդություն  եկեղեցու  մոտից : Մեր  առաջի  կանգառը  եղավ Թալինի  եկեղեցու  մոտ մենք  մտանք  եկեղեցի  աղոթեցինք  և  դուրս  եկանք, իսկ  հետո    նախաճաշեցինք  եկեղեցու բակում:  Մեր  երկրորդ կանգառը  եղավ Մարմարաշենի վանքում  և  Ախուրյան   ջրամբարի մոտ:  Մենք այցելեցինք  Մարմարաշենի վանք երգեցինք Ամեն հայր  երկնավոր  աղոթքը հետո  նստեցի  երթուղային և  գնացինք Օլիմպիկ  Հյուրանոց և  մեր  իրերը տեղավորեցինք: Հետո  մենք ընկերներով խաղացինք և Ֆիլմ դիտեցինք: Քիչ  անց  գնացինք քաղաքով  զբոսնելու, մենք Գյումրին  շատ հավանեցինք և ես խոստանում եմ նորից  կայցելեմ Գյումրի: Երեկոյան  համտեսեցինք  Ընկեր Լենայի պատրաստած  համեղ  ուտեստը, իսկ գիշերը  մենք գնացինք քնելու: Առավոտյան   արթնացանք լվացվեցինք և  նախաճաշեցինք: Հետո մեր  դասարանի  տղաները  եկան  մեր  սենյակ  և  մենք  իրար հետ  խաղացինք,երբ տղաները  գնացին  մենք  պատրաստվեցինք որպեսզի գնանք և  քաղաքով  շրջենք: Մենք երթուղայինով գնացինք քաղաք, իսկ  հետո մի քիչ  քայլեցինք քաղաքով ,որ հասնենք Ավետիք ի Սահակյանի տուն թանգարան: Ավետիք ի Սահակյանի տուն թանգարանում  շատ  հետաքրքիր  էր  ես  իմացա, որ  Իսահակյանը ծնվել  է  հենց այդ  տանը: Հետո մենք գնացինք  Մհեր  Մկրտչյանի տուն  թանգարան,  նստեցինք աթոռների վրա   և  մեզ  պատմեցին  Մհեր  Մկրտչյան  կյանքի  մասին: Երբ մեզ  պատմեցին Մրտչյանի կյանքի  մասին մենք  շրջեցինք  իր  տուն  թանգարանով   իսկ  հետո, երբ  վեջացրեցինք թանգարանից  դուրս  եկանք  և  քաղաքով շրջեցինք  մտանք  եկեղեցիներ    պաղպաղակ  կերանք  և  գնացինք Հյուրանոց: Երեկոյան  ընթրեցինք և  գնացինք  սենյակ: Մենք երեկոյան որոշել  էինք  նորից  գնալ  և քաղաքով  շրջել  բայց  անձրևը  չթողեց դրա  համար  մենք  տղաներին հրավիրեցինք  մեր  սենյակ և  գիշերը  ֆիլմ  դիտեցինք: Առավոտյան  արթնացանք  լվացվեցինք մեր  իրերը  հավաքեցինք նախաճաշեցինք  և  նստեցինք  երթուղային: Մեր  առաջի  կանգառը  եղավ  Մաստարայի  եկեղեցու  մոտ, բայց քանի,որ  եկեղեցին փակ  էր  դրա  համար մենք  անցանք  երկրորդ կանգառին:  Մեր  երկրորդ  կանգառը  եղավ Արուճի  եկեղեցում : Արուճի  եկեղեցին  7-րդ  դարի  կառույց  էր  և  վերականգնված  չէր : Ես  Գյումրիում  ունեցա  ամենալավ  օրերը ես  պարզեցի,որ Գյումրին  շատ-շատ  գեղեցիկ է:

 

Մայրենի ստուգատես

Տարօրինակ  աշխարհը

Կար  չկար  մի  տարօրինակ աշխարհ: Այնտեղ  ամեն  ինչը  տարօրինակ  էր: Մարդիկ իրենց հագուստը  հակառակ  էին  հագնում՝ Վերնաշապիկը հագնում  էին  տաբատի  տեղը՝ Տաբատը  հագնում էին   Վերնաշապիկի տեղը: Կոշիկներն  էլ  էին  հակառակ  հագնում, աջինը  ձախ՝ ձախինը  աջ: Եթե  մարդիկ իրենց  ավտոմեքենա  էին  գնում պետությանն  էլ նվեր  ավտոմեքենա նվիրեին: Այդ տարօրինակ  աշխարհում այնպիսի  օրենքներ  կաին,որ  նույնիսկ  այնտեղի  բնակիչներն  էլ  չգիտեին:

Օրինակ բերեմ օրենքներից մի  քանիսը ՝ Կանանց  արգելվում է  ավտոմեքենա վարել, երեխաները  պետք է դպրոց  գնան  3 տարեկանից և  այլ  այդպիսիս  օրենքներ:

Առաջին և երկրորդ կանգառներ

Պատկերի անվանումը՝ուղղանկյուն

Ուղղանկյան  երկարությունը — 27 սմ

Ուղղանկյան  լայնությունը- 18 սմ

P = 2x 27 սմ  + 2x  18սմ=90 սմ

S=27 x 18=486 սմ ^2

 

Պատկերի  անվանումը՝ եռանկյուն

Եռանկյան կողմի   երկարությունը -27 սմ

P=27 սմ x3=81սմ

 

Պատկերը  անվանումը՝  քառակուսի

Քառակուսու կողմի  երկարությունը՝ 20 սմ

P=4×20= 80 սմ

S=20×20=400 սմ ^2

 

 

Մաթեմատիկայի ստուգատես

Մասնակիցներ՝ 4-րդ դասարաններ

Տևողությունը՝ Մայիսի 30 — հունիսի 10

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ սովորողների ուսումնական կարողությունների, մեդիահմտությունների գնահատում, ամփոփում, ձեռքբերումների, հաջողությունների գրանցում

Ստուգատեսի ընթացքը՝

Ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը դրսևորում է չորս տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները մաթեմատիկայից: Ստուգատեսը իրականացվում է տարբեր բաժիննեում: Սովորողը ստուգատեսի գալիս է իր համակարգչով: Սովորողի բլոգում ներբեռնված է լինում ստուգատեսի ֆայլը:

Առաջին  և  երկրորդ  կանգառներ

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, մետր, վարկենաչափ

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Ստուգատեսային ճամբար․ առաջին և երկրորդ կանգառներ ամփոփում․

Երրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ

Երրորդ կանգառ՝ կշռում: Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Ստուգատեսային ճամբար․ երրորդ կանգառ

Չորրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ վարկենաչափ, հեծանիվ

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ և լող: Սովորողները հաշվում են 1-ից սկսված, զույգ թվեր ասած սովորողները գնում են հեծանվավարության, կենտ թվովը՝ լողի։

Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Գնում է լողավազան, օգնականը միացնում է վայրկենաչափը: Լողում ՝ ․․՞․ մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Այս ամենը գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում։

Ստուգատեսային ճամբար․ Չորրորդ կանգառ