Category Archives: Մաթեմատիկայի ստուգատես 2022

Առաջին և երկրորդ կանգառներ

Պատկերի անվանումը՝ուղղանկյուն

Ուղղանկյան  երկարությունը — 27 սմ

Ուղղանկյան  լայնությունը- 18 սմ

P = 2x 27 սմ  + 2x  18սմ=90 սմ

S=27 x 18=486 սմ ^2

 

Պատկերի  անվանումը՝ եռանկյուն

Եռանկյան կողմի   երկարությունը -27 սմ

P=27 սմ x3=81սմ

 

Պատկերը  անվանումը՝  քառակուսի

Քառակուսու կողմի  երկարությունը՝ 20 սմ

P=4×20= 80 սմ

S=20×20=400 սմ ^2

 

 

Մաթեմատիկայի ստուգատես

Մասնակիցներ՝ 4-րդ դասարաններ

Տևողությունը՝ Մայիսի 30 — հունիսի 10

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Նպատակը՝ սովորողների ուսումնական կարողությունների, մեդիահմտությունների գնահատում, ամփոփում, ձեռքբերումների, հաջողությունների գրանցում

Ստուգատեսի ընթացքը՝

Ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը դրսևորում է չորս տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները մաթեմատիկայից: Ստուգատեսը իրականացվում է տարբեր բաժիննեում: Սովորողը ստուգատեսի գալիս է իր համակարգչով: Սովորողի բլոգում ներբեռնված է լինում ստուգատեսի ֆայլը:

Առաջին  և  երկրորդ  կանգառներ

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, մետր, վարկենաչափ

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Ստուգատեսային ճամբար․ առաջին և երկրորդ կանգառներ ամփոփում․

Երրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ

Երրորդ կանգառ՝ կշռում: Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Ստուգատեսային ճամբար․ երրորդ կանգառ

Չորրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ վարկենաչափ, հեծանիվ

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ և լող: Սովորողները հաշվում են 1-ից սկսված, զույգ թվեր ասած սովորողները գնում են հեծանվավարության, կենտ թվովը՝ լողի։

Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Գնում է լողավազան, օգնականը միացնում է վայրկենաչափը: Լողում ՝ ․․՞․ մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Այս ամենը գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում։

Ստուգատեսային ճամբար․ Չորրորդ կանգառ