Category Archives: Տեղեկատվական նյութ

Բջնիի մասին տեղեկություններ

Բջնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք մակերես` 42.81 կմ2։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և թռչնաբուծությամբ։ 1967 թվականին գյուղում հայտնաբերվել է՝ ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատքլորիդային, նատրիումական, ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջուր, որը կապված էր տեկտոնական խախտումների հետ։ ԽՍՀՄ տարիներին գործել է Բջնիի հանքային ջրերի գօրծարանը, ներկա պահին այն չի գործում

Բեթովենի մասին

Բեթովենը երաժիշտ է նա գրել է ստեղծագուրծություններ: Անցած տարի Բեթովենի ծննդյան օրնէ նրա  205  ամյակն էր:

Լյուդվիգ Վան Բեթհովեն [1](ենթդ․ դեկտեմբերի 161770[3][5][6][…]ԲոնՔյոլնի կուրֆյուրստությունՍրբազան Հռոմեական կայսրություն[3][4][5][…] — մարտի 261827[2][3][4][…]ՎիեննաԱվստրիական կայսրություն[4][3][7][…]գերմ.՝ Ludwig van BeethovenԼսել [ˈluːtvɪç fan ˈbeːt.hoːfən]), գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր:

Continue reading Բեթովենի մասին

Ինչպես են տարբեր երկրներում Ձմեռ պապիկին կոչում

Իտալիա-Բաբբո Նատալե

Ֆրանսիա-Պեղ Նոել

Հոլանդիա —Սինտերկլաս

Անգլիա-Հայր Սուրբ Ծնունդ (Father Christmas)

Շվեդիա-Յուլտոմտե

Լեհաստան-Սուրբ Նիկոլայ (Նիկողայոս)

Վրաստան-Թովլիս բաբուա

Չինաստան-Շան Դան Լաոժեն

Ռուսաստան- новим год

Բելառուս-Զյուզյա

Մոնղոլիա-Ուվլին Ուվգուն

ԱՄՆ —Սանտա Կլաուս

 

 

 

Ինչպես են Անգլացիները նոր տարին նշում

Նոր տարին Անգլիայում․Ավանդույթներ և սովորույթներ

Անգլիան, որը Միացյալ թագավորության մեծ մասն է կազմում, նշում է Նոր տարին Հունվարի 1-ին։  Այդ օրը՝ որպես Նոր տարի, առաջին անգամ հայտարարվել է 1752 թվականին։ Իսկ մինչ այդ Անգլիան նշում էր իր Նոր տարին Քրիստոսի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին: Անգլիայի պատմության մեջ Նոր տարին տարբեր ժամանակաշրջաններում նշվել է  տարբեր ամսաթվերին: Այնուամենայնիվ, մի ընդհանուր տեսակետ միշտ նույնն է եղել․ Նոր տարվա տոնակատարությունն իր հետ մեծ ուժ և ոգևորություն է բերել բոլորին։

Continue reading Ինչպես են Անգլացիները նոր տարին նշում

Նոր տարին տարբեր երկրներում

Հունաստան

Հունաստանում Ամանորը կամ Սուրբ Վասիրլի օրը նշվում է հունվարի մեկին։ Հունվարի մեկը կարևոր ամսաթիվ է հույների համար։ Այդ օրը բացի Ամանորից Սուրբ Վասիլի օրն է։ Սուրբը հայտնի է որպես բարերար, ով բարի և առատաձեռն է աղքատների նկատմամբ։ Ամանորի գիշերը նա բուխարիով այցելում է երեխաներին և նվերներ թողնում բուխարիից կախված գուլպաների մեջ։ Հունական ավանդույթների համաձայն՝ Հունաստանի բնակիչներն Ամանորին հյուր գնալիս իրենց հետ քար են տանում, որը նետում են հյուրասեր տան շեմին։ Եթե քարը ծանր է, ասում են․ <<Թող տանտիրոջ հարստությունը լինի նույնքան, որքան այս քարն է>>։ Իսկ եթե քարը փոքր է, ապա ասում են․ <<Թող տանտիրոջ աչքի փուշն այնքան փոքր լինի, որքան այս քարն է>>։ Հունաստանքում Ամանորին օտարերկրացիներին խորհուրդ է տրվում հետևել մի շարք արգելքների․ չգոռալ, չաղալ և չխմել սուրճ, տուն չթողնել սև շների,

չկոտրել ամաններ և այլն։ Հունաստանում ընդունված է նաև Սուրբ Ծննդի նախաշեմին նավեր զարդարել։ Նավերը զարդարվում են ոչ միայն այն պատճառով, որ երկրի կյանքն ուղղակիորեն կապված է ծովի հետ, այլ նաև այն պատճառով, որ նավը երջանկության, խաղաղ և համերաշխ կյանքի խորհրդանիշ է։

Continue reading Նոր տարին տարբեր երկրներում

Սուրբծննդյան զարդարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույսերով փայլող տոնական եղևնիները կանգնած են բնակարաններում և փողոցներում։ Ֆրանցիայի բոլոր եկեղեցիներում անց են կացվում երեկոյան սուրբծննդյան համերգային ծրագրեր։ Գլխավոր սուրբծննդյան արարողությունը անց է կացվում Փարիզի Աստվածամոր տաճարում: Բացի եղևնուց, Ֆրանսիայում որպես Ծննդյան տոների խորհրդանիշ է համարվում Մղամուճը: Մարդիկ հավատում են, որ այն բերում է հաջողություն հաջորդ տարում։ Բացի այդ ֆրանսիացիներն ուղղակի պաշտում են ծաղիկներ, նրանք այն տեղադրում են ողջ տնով մեկ, փնջերով, մեկական, ծաղիկներ դնում են պարտադիր սեղանին։ Որպես զարդարանքի բաղադրիչ համարվում է խաղաղության խորհրդանիշը (crèche), մսուրը, Քրիստոսի ծննդյան տեսարանի մանրատիպը։ Սովորաբար մակետը լրացվում է մարդկանց, սրբերի քանդակներով (santons)։ Առաջ ֆրանսիացի արհեստավորները այդ քանդակները պատրաստում էին տարվա ընթացքում, և բացի սուրբ ընտանիքից՝ հովվից ու Մարիամից, հաճախ ստեղծում էին նաև տեղական բարձրաստիճան պաշտոնյաների քանդակներ։ Քանդակները վառվռուն էին ու բազմերանգ, միանգամից հայացք գրավող, և նրանց ձուլման կաղապարները փոխանցվում էին սերնդե սերունդ։ Քանդակները վաճառվում էին դեկտեմբերի ընթացքում Մարսելի և Էքս-ան-Պրովանսի ամենամյա սուրբծննդյան տոնավաճառներում։

 

Ֆինլանդիա

Ֆինլանդացիների համար Սուրբ Ծնունդը համարվում է ամենակարևոր տոներից մեկը։ Ամանորի գիշերը Ձմեռ պապի հայրենիքում կատարվում են գուշակություններ մեղրամոմի միջոցով։ Սկզբում տալիս են հարցը, այնուհետև հալված մոմը լցնում են ջրի մեջ ու վերլուծում ստացված պատկերը։ Դրան հաջորդում է հյուրասիրությունը, որտեղ կարևոր է հատկապես սալորի կիսելն ու բրնձով քաղցր շիլան։ Եվ, իհարկե, ինչ Նոր տարի առանց Ձմեռ պապի։

Ֆինների Ձմեռ պապը կոչվում է Յոուլուպուկի, որը թարգմանաբար նշանակում է «ծննդյան այծ»։

Անվանումը բացատրվում է նրանով, որ Ձմեռ պապը նվերներով լի պարկով ճամփա է ընկնում այծին լծված սայլով։ Յոուլուպուկին բարի է, կատարում է բոլորի ցանկությունները, ունի լավ լսողություն և լսում է նույնիսկ թեթև շշնջյունը, իսկ գոռալու դեպքում ցանկությունները կարող են լսել չար ոգիներն ու դրանց իրականացումն այլև երաշխավորված չի լինի։

Ֆինլանդյայի  Ձմեռ պապը

Տոնի պատմություն

Սկիզբ է առնում հին հեթանոսական Սուրբ գերանի հրդեհման ծեսից։ 12-րդ դարից սկսած Ֆրանսիայում ի հայտ եկավ մի ավանդույթ՝ Ծննդյան տոնի նախօրեին տան բակում ողջ ընտանիքով թարմ բնափայտից (որպես կանոն բալի ծառից) պատրաստել սուրբծննդյան գերան՝ Բյուշ դե Նոել (ռուս.՝ Бюш дё Ноэль)։ Որոշ ծիսակատարություններից հետո այն հանդիսավոր տուն էին տանում։ Տան գլուխը ցայում էր նրան յուղով և տաքածրած գինով, և ողջ ընտանիքը աղոթում էր։ Փոքրիկ աղջիկները այրում էին գերանը նախորդ տարվանից մնացած գերանի տաշեղների օգնությամբ (ավանդույթի համաձայն ծննդյան այրված գերանից մնացած մոխիրն ու տաշեղները տարվա ընթացքում տունը պաշտպանում էին կայծակից ու սատանայի չար արարքներից, ուստի դրանք մանրամասնորեն հավաքում էին և պահպանում)։ Կարևոր էր համարվում այն, որ մաքուր լինեին նրանց ձեռքերը, ովքեր մասնակցում էին նոր գերանի հրդեհման գործընթացին։ Բյուշ դե Նոելի հրդեհման ավանդույթն աստիճանաբար մարեց, թեև այժմ էլ բուխարի ունեցող տներում նրան հավատարիմ են մնում։ Բայց ֆրանսիացիների մեծամասնությունն իր սեղանը զարդարում է Բյուշ դե Նոելի մանրակերտով և ուտեստները ձևավորում Սուրբծննդյան գերանի տեսքով։ Այնպես որ մեր օրերում Բյուշ դե Նոելը՝ դա տոնական շոկոլադե ռուլետ է՝ զարդարված շաքարից պատրաստված քանդակներով և տերևներով։