Category Archives: Դաշնամուր

Արամ Խաչատրյանի մասին

Արամ Խաչատրյան (մայիսի 24 (հունիսի 6), 1903[1] կամ 1903[2]ԹիֆլիսՌուսական կայսրություն[3] — մայիսի 11978[4][5][6][…] կամ 1978[2]ՄոսկվաԽՍՀՄ[7][8][9][…]), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական[10][11][12][13]։

Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Չունենալով տարրական երաժշտական գիտելիքներ՝ ընդունվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում։ Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերովվիրտուոզությամբիմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով[14]։

Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր: