Monthly Archives: Май 2020

Բազմապատկումն ու շոկոլադե թվերը

Մի անգամ բազմապատկումը և շոկոլադե թվերը գնացել էին զբոսնելու: Գնացին – գնացին շատ, թե քիչ, տեսան մի բազմապատկման աղյուսակ, շոկոլադե թվերը զարմացան, իսկ բազմապատկումը նրանց բացատրեց, թե ինչ է բազմապատկման աղյուսակը: Շոկոլադե թվերը լուռ լսում էին և զարմանում: Բազմապատկումը սով զգաց, փորձեց համտես անել շոկոլադե թվերը և զգաց, որ շատ համեղ են և սկսեց ուտել: Մնացած շոկոլադե թվերը սկսեցին փախչել:

Լացկան աթոռ

Մի անգամ ես գնացել էի դպրոց: Հետո դպրոցից ետ եկա, հասա տուն, դուռը բացեցի և լացի ձայն լսեցի: Մայրիկիս հարցրեցի, թե այդ ինչ լացի ձայն է : Մայրիկս ասաց՝ չգիտեմ աղջիկս: Հետո հայրիկիս հարցրեցի, թե այդ ինչ լացի ձայն է: Հայրիկս նույնպես պատասխանեց՝ չգիտեմ աղջիկս:  Հետո գնացի խոհանոց և տեսա, որ աթոռի տակ ջուր է: Ես աթոռի վրա շոշափեցի և տեսա աթոռի վրա էլ է ջուր, և հասկացա, որ աթոռը լաց է լինում: