Category Archives: Ես կարողանում

Սովորողի գնահատում

Բարև ձեզ, ես Արևիկն եմ Խաչատրյան: Ես կարողանում եմ իմ բլոգով աշխատել, ունեմ hարյուր քսաներկու հրապարակում: Իմ բլոգը բացվել է մայիսին: Ունեմ տասը բաժին: Բլոգումս կարողանում եմ ռադիոնյութեր տեղադրել, կարողանում եմ պատումներիս հետ նկարներ տեղադրել,  կարողանում եմ հղում դնել ինչ- որ բառի վրա, կարողանում եմ տեսանյութեր տեղադրել: Կարողանում եմ կիսել նյութը և  իմ բոլոր աշխատանքները գցել բլոգ: Մասնակցել եմ ռուսերենի, անգլերենի, մաթեմատիկայի և մայրենիի Ֆլեշմոբին: Կարողանում եմ օգտվել Paint ծրագրից, կարողանում եմ օգտվել word ծրագրից, կարողանում եմ աշխատել power pօint ծրագրով, կարողանում եմ քարտեզ գծել Google maps ծրագրով և  օգտվում եմ Teams Ծրագրից: Կարողանում եմ նաև բլոգիս պաստառը փոխել: Ես հաճախում եմ տարբեր խմբակների՝ պարի, գիմնաստիկայի, նկարչության, շախմատի: Սիրում եմ գրքեր կարդալ: Մենք մեր դասարանական ռադիոն ունենք, ձայնագրել ենք մոտ հիսուն ռադիոթողարկում: Գնացել եմ ճամփորդությունների: Ունեմ բարձր ձայն, կարողանում եմ երգեր երգել: Մասնակցել եմ մեր դասարանական և կրթահամալիրային բոլոր նախագծերին: