Monthly Archives: Октябрь 2020

Քաղենք խաղողը, Երգ ու բան, էջ 117

Քաղենք խաղողը, լըցնենք կողովը,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բե՛ քաղենք սևը, փըռենք արևը,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Բե՛ քաղենք խարջին, ծախենք, տանք խարջը,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Սաթենին, տանք Սաթենիկին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Նազելին, չըմընա կալին,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Քաղենք Արենին, շուտ գըցենք գինին,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Լըցնենք կարասը, որ շուտ խաղ ասը,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Լըցնենք տըճերը, որ շուտ ճըկմըկա,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Շուտ գցենք մաճառ, խմենք անպատճառ,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Փըռենք բոլ չամիչ, ուտենք քիչ ու միչ,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բոլ դոշաբ էփենք, ձմեռը շըփենք,
Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Անենք բոլ կախան, պըրծնի մեր յախան,
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Հաց կը թխեմ

Հաց կըթխեմ գարի ա,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Կըրակը թռավ քարից,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կըմեռնեմ քո դարդից,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Ծով ա դառել մեր դաշտը,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Հաց եմ թխել մշակին, երի,
երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ետ եմ նստել դոշակին,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Երեսիդ կարոտել եմ,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ոնց որ վարդ մանիշակին,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Ագահի վերջը

Ագահի վերջը                                                                      __________________                                       

Կար-չկար մի թագավոր: Նա երեք աղջիկ ուներ: Մեծ աղջիկները շատ գեղեցիկ էին, հաջողակ և սիրված հոր կողմից: Իսկ փոքրը՝ չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլ նրա բախտը չէր բերում: Հայրը նրան ուշադրություն չէր դարձնում : Աղջիկն իրեն շատ միայնակ էր զգում: Եվ ահա մի անգամ աղջկան ուղարկեցին ջուր բերելու: Գնաց — գնաց և տեսավ մի գետակ: Որոշեց մի փոքր ջուր խմել: Հենց խմեց , իսկույն դարձավ գեղացիկ աղջիկ: Նա արագ գնաց տուն և ասաց.
-Տեսեք թե ես ի՞նչ գեղեցիկ եմ:

Քույերը հարցրեցին թե այդ ինչպե՞ս եղավ: Եվ փոքրիկ քույրը ամեն բան պատմեց այնպես, ինչպես եղել էր: Նախանձ ու ագահ քույրերը արագ վազեցին դեպի գետը, երբ հասան ագահի պես սկսեցին խմել այդ ջիրցր, որ ավելի գեղեցկանան: Խմելուց հետո իրենցից գոհ վերադարձան տուն և երբ մտան ներս, հայրը շատ զարմացավ, որովհետև իր գեղեցկուհի աղջիկները վերածվել էին տգեղ վհուկների: Ահա դա էլ եղավ նրանց ագահության համար մեծ պատիժի:

  Continue reading Ագահի վերջը

Ջրի մասին

Առանց ջրի կյանք չկա:

Ջուրը ամենա կարևոր կենսական գործոնն է երկիր մոլորակի կենսագործունեության համար:

Ջուրը բնության ամենա  տարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակում:

Կազամում է կենդանի օրգանիզմներին բաղադրության  2/3   մասը:

Ջուրը ծածկում է Երկրի  մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին:

Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ:

Խոզն ու ագռավը

   ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ                                                                                            Աթաբեկ Խնկոյան

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Continue reading Խոզն ու ագռավը