Monthly Archives: Июнь 2020

Երկու եղբայր

Կար-չկար մի գյուղ կար: Էս գյուղում ապրում էին երկու եղբայր, մեկը շատ խելոք էր, աշխատանք ուներ: Մյուսը մի քիչ հիմար էր, ոսկի ձեռքեր ուներ, բայց չէր կարողանում աշխատանք գտնել: Նրանք ապրում էին իրենց կնիկների հետ: Մի օր ախպերները որոշում են ձիով գնան որսի, որպեսզի մի լավ որս անեն, իրենց պառավ ծառայի ծնունդը նշեն: Այդպես էլ արեցին: Գնացին — գնացին մի ուրիշ երկի հասան, մեկ էլ հանկարծ անտառում մի սուտլիկի հանդիպեցին, հարցրեցին.

-Ի՞նչես ծախում:

-Էլ բան կա, որ չեմ ծախում, ամեն ինչ ծախում եմ: Մոտեցան, տեսան, որ ոչ մի բան էլ չունի, միայն բարեկենդանից գողացած եղ ու բրինձ ունի: Ծեծեցին սուտլիկին, եղն ու բրինձը վերցրին, ուրախ- ուրախ տուն վերադարձան: