Category Archives: Բնագիտություն

Երորրդ ուսումնական շրջանի Բնագիտության հաշվետվություն

Ես  մասնակցել  եմ  Սերմնացան  նախագծին

Մեր քննարկած  ուսումնական  նյութերից  ինձ  շատ է  հետաքրքրել  Մարմիններ,նյութեր , մասնիկներ  դասը

Ինձ  համար  մի փոքր  դժվար  էր  Բակտերիաներ  և  սնկեր  դասը

Ինձ  համար  հեշտ էր Հողը  և  կենդանի  օրգանիզմները դասը

Մենք  մեր  բակի  տնկարանում  խաղողի  կտրոններ  ենք  տնկել:

Իմ ստացած  գիտելիքները ես  կկարողանամ օգտագործել  ամեն  տեղ օրինակ՝ երբ  մայրիկս  հարցնում  է ինչո՞ւ է սունկը  այսքան  մեծ  բայց  երբ այն  տապակում  էս  մի  անգամից  փոքրանում է:

Ես  մասնակցել  եմ  երեք  ֆլեշմոբերի:

Բնագիտության  բաժնի  հղումը

 

Փետրվար  ամիս

Ջուրը  պետք է  մաքուր  լինի

Պղպեղի   մասին

Ճահիճների  մասին

Աղի  մասին

Սերմացան  նախագիծ

Մարտ  ամիս

Մարմիններ, նյութեր , մասնիկներ

Աղ

Ճահիճներ

Ջերմաչափ

Երկրի  օդային  հագուստը

Ապրիլ  ամիս

Գյուղատնտեսություն

Բուսերի  կառուցվածքն  ու  կենսագործունեությունը

Բակտերիաներ  և սնկեր

Սնկեր

Մայիս  ամիս

Կենդանիների  բազմությունը

Արգիլի  մասին

Հողը  և  կենդանի  օրգանիզմները

Պարարտանյութեր  և  պարարտանյութերի  տեսակներ

Պարարտանյութեր և պարարտանյութերի տեսակներ

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Բուսահող

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերևխոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։

 

Հողը և կենդանի օրգանիզմները

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների     ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Continue reading Հողը և կենդանի օրգանիզմները

Արագիլի մասին

Արագիլանմանների կարգին պատկանող թռչունների ընտանիք։ Հայտնի է 20 տեսակ[1]Հայաստանում՝ 2 տեսակ՝ սև արագիլ և սպիտակ արագիլ։ Կտուցը երկար է, ծայրը՝ ուղիղ, սուր կամ թեթևակի կեռ, թևերը՝ լայն, ոտքերը՝ երկար, վառ կարմիր։ Տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում։ Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները։  Մարմնի կեցվածքը ուղղահայաց է։ Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։  Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:
Continue reading ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սնկեր

Թունավոր  սնկեր

Չնայած որոշ ճանճասպաններ ուտելի են, շատ սնկերի մասնագետներ խորհուրդ են տալիս հեռու մնալ ճանճասպան ցեղի սնկերը ուտելուց, քանի դեռ տվյալ տեսակը վստահորեն ուտելի չի նույնականացվել]։ Եթե տեսակը սխալ է նույնականացվել, սնկի օգտագործումը կարող է հանգել թունավորման կամ մահվան, քանի որ տվյալ ցեղը պարունակում է մեծ քանակով թունավոր և մահացու սնկեր։

Ուտելի  սնկեր

Այս ցեղի տեսակները ուտելի համեղ սնկեր են։ Օգտագործում են թարմ, աղ և թթու դրած։ Գլխարկը (տրամագիծը՝ 3-12 սմ) մսալի է, սկզբում՝ կիսագնդաձև, ապա՝ ուռուցիկ, դեղնավուն կամ շեկ-շագանակագույև, հետագայում՝ գորշադեղին, մերկ, կպչուն, չորանալուց հետո՝ փայլուն։ Մաշկը հեշտությամբ առանձնանում է գլխարկից։ Պտղամիսը դեղին է, հաճելի համով և հոտով։ Խողովակները դեղին են կամ գորշադեղնավուն։ Ոտիկը (երկարությունը՝ 4-8 սմ, հաստությունը՝ 1-2 սմ) գլանաձև է, գլխարկի գույնի կամ ավելի բաց, հատիկավոր, առանց օղակի։

 

 

Բակտերիաներ և սնկեր

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Continue reading Բակտերիաներ և սնկեր

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Continue reading Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Continue reading Գյուղատնտեսություն

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Continue reading Երկրի օդային հագուստը