Category Archives: Սեղանային խաղեր

Սեղանային խաղ

Քանի որ ճամբար է մենք այս ընթացքում խաղում ենք սեղանային խաղեր: Ես ունեմ մի Խաղ որի անունը Տատ է դա ՄԱՄ ընկերության խաղն է հիմա ես կբացատրեմ խաղի կանոնները: Խաղին կա երկու ձև առաջին ձևը

  1.  Խաղ <<Վա՜յ>>  տատիկ>>

Բոլոր քարտերը բաժանվում են մասնակիցներին: Նրանք ստուգում են իրենց բաժին հասած քարտերը: Եթե ունեն միևնույն նկարի զույգը, ապա այդ քարտերը խաղից հանում են: Խաղընկերները պահում են այնպես, որ չերևան: Խաղը սկսվելուն պես, յուրաքանջուրը վերցնում է կողքի ընկերոջ մի քարտը, քարտը համեմատում է իր մոտ եղածների հետ ու զույգ ունենալու դեպքում դրանք հանում է խաղից: Պարտվում է նա, ում մոտ մնում է տատիկի նկարով քարտը:

2. Խաղ <<Հիշողություն>>

Քարտերի միջից հանվում է տատիկի նկարը: Մնացած քարտերը մի քանի շարքով դասավորվում են սեղանին: Մասնակիցներն ուշադիր դիտում են քարտերի դասավորությունն ու փորձում մտապահել յուրաքանչուրի զույգի տեղը: Նկարները շրջվում են, ու մասնակիցները հերթով փորձում են նկարների զույգերը ՝ դրանք բացելով : Եթե մասնակիցը գտնում է զույգը, ապա այդ նկարը վերցնում է իրեն ՝ որպես միավոր: Հաղթում է նա, ով գտնում է առավել մեծ թվով նկարների զույգեր :

Մաղթում եմ ձեզ հաճելի և ուրախ ժամանց: