Daily Archives: 8 декабря, 2020

Տոնի պատմություն

Սկիզբ է առնում հին հեթանոսական Սուրբ գերանի հրդեհման ծեսից։ 12-րդ դարից սկսած Ֆրանսիայում ի հայտ եկավ մի ավանդույթ՝ Ծննդյան տոնի նախօրեին տան բակում ողջ ընտանիքով թարմ բնափայտից (որպես կանոն բալի ծառից) պատրաստել սուրբծննդյան գերան՝ Բյուշ դե Նոել (ռուս.՝ Бюш дё Ноэль)։ Որոշ ծիսակատարություններից հետո այն հանդիսավոր տուն էին տանում։ Տան գլուխը ցայում էր նրան յուղով և տաքածրած գինով, և ողջ ընտանիքը աղոթում էր։ Փոքրիկ աղջիկները այրում էին գերանը նախորդ տարվանից մնացած գերանի տաշեղների օգնությամբ (ավանդույթի համաձայն ծննդյան այրված գերանից մնացած մոխիրն ու տաշեղները տարվա ընթացքում տունը պաշտպանում էին կայծակից ու սատանայի չար արարքներից, ուստի դրանք մանրամասնորեն հավաքում էին և պահպանում)։ Կարևոր էր համարվում այն, որ մաքուր լինեին նրանց ձեռքերը, ովքեր մասնակցում էին նոր գերանի հրդեհման գործընթացին։ Բյուշ դե Նոելի հրդեհման ավանդույթն աստիճանաբար մարեց, թեև այժմ էլ բուխարի ունեցող տներում նրան հավատարիմ են մնում։ Բայց ֆրանսիացիների մեծամասնությունն իր սեղանը զարդարում է Բյուշ դե Նոելի մանրակերտով և ուտեստները ձևավորում Սուրբծննդյան գերանի տեսքով։ Այնպես որ մեր օրերում Բյուշ դե Նոելը՝ դա տոնական շոկոլադե ռուլետ է՝ զարդարված շաքարից պատրաստված քանդակներով և տերևներով։

Սուրբծննդյան զարդարանքներ

 

Լույսերով փայլող տոնական եղևնիները կանգնած են բնակարաններում և փողոցներում։ Ֆրանցիայի բոլոր եկեղեցիներում անց են կացվում երեկոյան սուրբծննդյան համերգային ծրագրեր։ Գլխավոր սուրբծննդյան արարողությունը անց է կացվում Փարիզի Աստվածամոր տաճարում: Բացի եղևնուց, Ֆրանսիայում որպես Ծննդյան տոների խորհրդանիշ է համարվում Մղամուճը:

Մարդիկ հավատում են, որ այն բերում է հաջողություն հաջորդ տարում։ Բացի այդ ֆրանսիացիներն ուղղակի պաշտում են ծաղիկներ, նրանք այն տեղադրում են ողջ տնով մեկ, փնջերով, մեկական, ծաղիկներ դնում են պարտադիր սեղանին։ Որպես զարդարանքի բաղադրիչ համարվում է խաղաղության խորհրդանիշը (crèche), մսուրը, Քրիստոսի ծննդյան տեսարանի մանրատիպը։ Սովորաբար մակետը լրացվում է մարդկանց, սրբերի քանդակներով (santons)։ Առաջ ֆրանսիացի արհեստավորները այդ քանդակները պատրաստում էին տարվա ընթացքում, և բացի սուրբ ընտանիքից՝ հովվից ու Մարիամից, հաճախ ստեղծում էին նաև տեղական բարձրաստիճան պաշտոնյաների քանդակներ։ Քանդակները վառվռուն էին ու բազմերանգ, միանգամից հայացք գրավող, և նրանց ձուլման կաղապարները փոխանցվում էին սերնդե սերունդ։ Քանդակները վաճառվում էին դեկտեմբերի ընթացքում Մարսելի և Էքս-ան-Պրովանսի ամենամյա սուրբծննդյան տոնավաճառներում։

Տոնական սեղան

Ծննդյան տոներին ամենուր սեղաններին մատուցվում են ապխտած ազդր, թռչնի որսամիս, աղցաններ, թխվածքներ, կոնֆետներ և գինի։ Բայց ճաշացուցակը տարբերվում է ըստ տեղային խոհանոցային ավանդույթների։ Հյուսիս-արևելյան Ֆրանսիայում որպես գլխավոր կերակրատեսակ հաճախ համարվում է սագը, Բուրգունդիայումշագանակներով հնդկահավըԲրետանում սովորույթի համաձայն մատուցվում են հնդկացորենից թխված բլիթներ թթվասերով, իսկ փարիզեցիները նախընտրում են ոստրեներ, լյարդից պաշտետ (հաճախ պատրաստված ծննդյան գերանի տեսքով) և շամպայն: մատուցվում է 13 տեսակի անուշեղեն: Ամենահայտնի և պարտադիր աղանդերը համարվում է Սուրբծննդյան տորթ-գերանը (bûche de Noël), պատրաստված գերանի տեսքով: Նոր տարուն ֆրանսիացիները գցում են ճոխ տոնական սեղաններ, որոնց վրա դնում են ավանդական ֆրանսիական կերակրատեսակներ. զանազան երշիկներ, խորոված հնդկահավ, սագ և ընդեղենով, սիսեռով, շագանակով, լոբիով կամ ոսպով խոզի գլուխ: Որպես անուշեղեն պատրաստում են մեկ ընդեղենով կարկանդակ: Ով ուտի թաքցրած ընդեղենը` կդառնա «Ընդեղենի արքա» և բոլորը պետք է լսեն նրան։

Ինչպես են նորտարին նշում ֆրանսյայում

Ֆրանսիայի

 

մի քանի մարզերում Ծննդյան տոներն սկսվում են դեկտեմբերի 6-ին՝ Սուրբ Նիկողայոսի օրը։ Հենց այդ օրն է ֆրանսիացի Ձմեռ Պապ Պեր Նոելը նվերներ և կոնֆետներ բաժանում լավ ու ջանասեր երեխաներին։ Փայտե մաշիկներով ու մեջքին նվերների կողովով՝ նա ժամանում է էշի վրա և թողնելով էշը դրսում՝ ծխնելույզով մտնում է տուն։ Նվերները նա դնում է կոշիկի մեջ, որը նախօրոք երեխաները թողնում են բուխարու առաջ։ Պեր Նոելի ընկերակից Պեր Ֆուետարը՝ճիպոտով պապիկը, հիշեցնում է Պեր Նոելին այն մասին, թե ինչպես է տարվա ընթացքում պահել իրեն երեխան, և ինչի է նա ավելի արժանի, նվերների, թե՝շրմփոցի։ Նոելը փոքրիկ նվերներ է բերում դեկտեմբերի 6-ին և նորից վերադառնում է Ծննդյան տոներին մեծերով։ Նվերներ կարող է բերել նաև Պյոտի Նոելը՝ երեխա Հիսուսը։

Ըստ ավանդության Ամանորը Ֆրանսիայում նշում են ընկերների շրջապատում, իսկ Ծննդյան տոները՝ ընտանիքի հետ։ Դեկտեմբերի 31-ին Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նշում են Սուրբ Սեղբեստրոս 1-ինի օրը։ Ֆրանսիան բացառություն չէ։ Այդ տոնին ֆրանսիացիները շատ աղմկոտ զբոսնում են, շատ ուտում, զվարճանում են և սպասում Նոր Տարվան։ Ֆրանսիացիները փողոց են դուրս գալիս դիմակահանդեսային զգեստներով, նրանց անվանում են Սիլվեստեր-կլաուսներ։

Նոր տարին Ֆրանսիայում դիմավորում են սրճարաններում, ռեստորաններում՝ ընկերների մեծ խմբերով։ Ֆրանսիացիները կատակում են, պարում կոնաձև թասակներով և իրար վրա լցնում կոնֆետի մանր թղթեր (ռուս.՝ конфетти)։

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

Continue reading Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին