Ինչպես են Անգլացիները նոր տարին նշում

Նոր տարին Անգլիայում․Ավանդույթներ և սովորույթներ

Անգլիան, որը Միացյալ թագավորության մեծ մասն է կազմում, նշում է Նոր տարին Հունվարի 1-ին։  Այդ օրը՝ որպես Նոր տարի, առաջին անգամ հայտարարվել է 1752 թվականին։ Իսկ մինչ այդ Անգլիան նշում էր իր Նոր տարին Քրիստոսի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին: Անգլիայի պատմության մեջ Նոր տարին տարբեր ժամանակաշրջաններում նշվել է  տարբեր ամսաթվերին: Այնուամենայնիվ, մի ընդհանուր տեսակետ միշտ նույնն է եղել․ Նոր տարվա տոնակատարությունն իր հետ մեծ ուժ և ոգևորություն է բերել բոլորին։

Նոր տարվա ժամանում

Հենց որ ժամացույցը խփում է կեսգիշերվա տասներկուսը, յուրաքանչյուրը,  որտեղ էլ  նա գտնվի՝ խնջույքում, ճանապարհին, թե տանը, բղավում է, ճչում, սուլում և աղմկելով նշում Նոր տարվա գալուստը: Դրան հետևում են շնորհավորանքները, շուրջը գտնվող մարդկանց գրկախառնությունները և համբուրվելը։ Խնջույքների ժամանակ բարձրացվում են բաժակները, որպեսզի ազդարարեն Նոր տարվա գալուստը։

Դա տարվա ամենամեծ գիշերն է, որի ժամանակ առատ կերակուր է մատուցվում, շամպայնը հոսում է, հրավառություն է արվում և յուրաքանչյուրն իր երգ ու պարով տոնակատարության մասնակից է դառնում: Ամանորի շքերթին, որը սկիզբ է առնում Նոր տարվա կեսօրին, մասնակցում են հազարավոր մասնակիցներ՝ պարողներով, թմբկահարներով, ակրոբատներով, նվագողներով և զվարճացնողներով: Շքերթը շարժվում է Սպիտակ Տան փողոցով, հետո մտնում է Փոլ Մոլ, և վերջապես ժամանում Բեռքլի հրապարակ:

Անգլիական ավանդույթների տոնակատարությունները՝  Նոր տարվա ժամանակ 

Անգլիայում ավանդական մի հավատալիք կա․նա ով առաջինը կմտնի տան շեմից, կլինի հաջողություն բերողը՝ ամբողջ գալիք տարվա համար: Սա ավանդույթ է, որը կոչվում է <<Առաջին ոտք դնողը>>: Անգլիայում աղոթում են, որպեսզի առաջին այցելուն լինի երիտասարդ, առողջ, գեղեցիկ և մուգ մազերով տղամարդ, իսկ շիկահեր կնոջ կամ կարմիր մազերով անձնավորության գալը ցանկալի չէ, որովհետև նրանք համարում են անհաջողություն բերող: Եթե այդ անձնավորությունը բերում է քարածուխ, գումար, հաց, աղ, դա համարվում է բախտավորության նշան՝ ամոբղջ տարվա համար: Առաջին ոտք դնողը պետք է հետևի ավանդույթներին: Ինչպես ասվում է լեգենդում, առաջին ոտք դնողը պետք է ներս մտնի առջևի դռնից և դուրս գա ետևի դռնից, ինչպես նաև առանց խոսելու կամ մաղթանքների ածուխը կամ քարածուխը, որը իր հետ բերել է, պետք է դնի բուխարու մեջ, հետո պետք է մի բոքոն հաց դնի սեղանին և լցնի ջուրը ընտանիքի տան գլխավորի համար:

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *