Monthly Archives: Январь 2022

Զինչ ու զինչ տամ լողվորչուն

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։
Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Բառարան

Զինչ-ինչ (դերանուն)

Լողվորչի-լողորդ

Լաչակ-Սպիտակ նուրբ կտոր,որով կանայք գլուխները կապում են, մասամբ և դեմքը ծածկում։

Ծամկալ- մազերի հարդարանքը պահպանող զանազան հարմարանքների ընդհանուր անվանումը։

Պագ-համբույր

Ծիրանի  այգին

Շատ  հեռավոր  գյուղերից  մեկում  ապրում  էր  մի  պապիկ:  Նա  ուներ  այգի և այգու  մեջ  աճեցնում  էր  ծիրանի  ծառ: Այդ  պապիկը  ծիրանի  ծառը  մշակում  էր  շատ  տարիներ:  Շատ  գյուղացիներ կաին, որ  ուզում էին աճեցնել  ծիրանի  ծառ,  բայց  չէին   կարողանում , որովհետև  չգիտեին  թե  ինչպես  մշակել: Նրանք ուզում  էին  աճեցնել, բայց ամեն  տարի  պտուղները չհասած չորանում  էր,իսկ պապիկի  մոտ  միշտ  ստացվում  էր  և  նա  արդյունքում  ունենում էր  շատ  ծիրաններ: Մի  օր  էլ  նրա  հարևաններից  մեկը  հարցրեց  նրան.

-Բարև Աշոտ ես  քեզ  մի  հարց   ունեմ , որ  ինձ շատ  անհանգստացնում  է: Դու ինչպես  էս   անում, որ քո  ծառերը  ամեն  տարի  բերք  են տալիս:

-Դե ես  կարողանում եմ  ճիշտ   մշակել  ծառերին:

-Խնդրում եմ  Աշոտ  ինձ  էլ  կսովորեցնես թե  ինչպես  աճեցնեմ  իմ  ծառերը:

-Դե լավ կսովորեցնեմ, բայց   ծառերին  շատ  խնամք  է   պետք : Պետք է  հողը  փխրեցնել, պարարտացնել ժամանակին  պետք  է  ծառերը  էտել,  ջրել  , որ  նրանք  լավ  բերք  տան:

-Լավ կսովորեցնես  , դե  արիր  իմ  այգի, որ  քեզ  սովրեցնեմ : Աշոտը  սովորեցնում  է  իր  հարևանին շատ  ամիսներ և  իր  հարևանը  սովորում  է  արդեն  ծառերը ճիշտ  մշակել և ստանում է ծիրանի առատ բերք:

 

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև քեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում Են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից էերկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:

Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից Են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:

Դեղձ

Հյութալի  ու  քաղցր  այս  միրգը  առաջին  անգամ  մշակել  են  Չինաստանում  և  այդ  միրգը  կարելի  է  գտնել  աշխարհի   ցանկացած  անկյունում:  Բացի  նրանից, որ   այն  շատ  համեղ  միրգ է  նաև  չափազանց  առողջարար է   հարուստ վիտամիններով  ու  տարբեր  օգտակար  նյութերով:  Դեղձը  նաև  օգտակար է  աչքերի  առողջության  ու տեսողության  համար: Դեղձը նաև մեծ քանակությամբ վիտամին A և C է պարունակում, որոնք նույնպես չափազանց օգտակար են աչքերի համար: Դեղձը  պահպանում է  մարմնի  առողջ  քաշը: Դեղձի  մեջ  պարունակող  մեծ  քանակությամբ շաքարը  բնական է ինչն  առողջության  համար  վնասակար  չէ, այլ  հակառակը  օգտաակար: Այնպես որ, եթե ցանականում եք նիհարել, կարող եք դեղձ օգտագործել սննդակարգի մեջ, որը առողջարար, սննդարար և միևնույն ժամանակ չգիրացնող հրաշալի մթերք է:

 

 

 

 

Ցանկությունների ծառը

Մի  ծառ  կանգնած  էր  այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր:  Ծառը  կախարդական էր: Ով կանգներ ծառի  տակ  ու երազանք պահեր  նրա  երազանքը  կկատարվեր: Ծառի  կողքին  մի  տնակ  կար  որտեղ  ապրում էր  մի  ծերուկ  նրա  անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա  օճառ  էր  վաճառում գյուղի  խանութներում բայց  նա  չէր  սիրում  տղաներին  ու  աղջիկներին:

Continue reading Ցանկությունների ծառը

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

 2022թ․ փետրվարի 18-ը ուրբաթ է։ Շաբաթվա ի՞նչ օր կլինի 2022թ․ մարտի 8-ը։

Երեքշաբթի

2. Ձմեռ պապիկը տուփերում հերթականությամբ դնում է հետևյալ քանակով նվերներ՝ 6, 9, 13, 18, 24, _: Գտնելով օրինաչափությունը նշի՛ր հաջորդ տուփում եղած նվերների քանակը:
31
3. Ձմեռ պապիկը չորս օրվա ընթացքում ստացավ 70 նամակ: Քանի՞ նամակ էր ստացել առաջին օրը, եթե ամեն օր նախորդ օրվանից հինգ նամակ ավել էր ստանում:

55

4. Հինգ բաժին տարեգաթա պատրաստելու համար Մանեին հարկավոր էր 2 բաժակ ալյուր և 1 ձու: Քանի՞ բաժակ ալյուր և քանի՞ ձու է հարկավոր Մանեին 45 բաժին տարեգաթա պատրաստելու համար:
9 ձու, 18 ալյուր
5. Տուփի մեջ կար 18 սպիտակ, 19 կարմիր, 20 կապույտ եւ 10 կանաչ խաղալիքներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խաղալիք պետք է տուփից հանել, որպեսզի դուրս եկած խաղալիքների մեջ լինեն թվարկված գույներից գոնե երեքը։
3
6. Ի՞նչ թիվ է թաքնված A տառի փոխարեն: A9 + 2А = 84
5
7. Արամը սկզբում տոնածառից կախեց տուփի մեջ եղած խաղալիքների կեսը, հետո կախեց մնացած 17 խաղալիքը, մի խաղալիքն էլ փչացած էր, չկախեց: Սկզբում քանի՞ խաղալիք կար տուփում:

34

8. Հասմիկը, Անահիտը, Լուսինեն և Անին զարդարում էին տոնածառը: Նրանցից մեկը կախեց կարմիր լույսեր, մյուսը՝ դեղին լույսեր, և մնացած երկուսը՝ կանաչ լույսեր: Լուսինեն և Անահիտը զարդարեցին տարբեր գույնի լույսերով: Անին կախեց դեղին լույսեր: Ի՞նչ գույն էր Հասմիկի կախած լույսը:

12

10. Բակում 14 զույգ երեխաներ սահնակ էին քշում, ընդ որում սահնակ քշողներից 9-ը երեխան աղջիկ էր: Երեխաներից քանի՞սն էին տղա: