Daily Archives: 16 января, 2022

Ծիրանի  այգին

Շատ  հեռավոր  գյուղերից  մեկում  ապրում  էր  մի  պապիկ:  Նա  ուներ  այգի և այգու  մեջ  աճեցնում  էր  ծիրանի  ծառ: Այդ  պապիկը  ծիրանի  ծառը  մշակում  էր  շատ  տարիներ:  Շատ  գյուղացիներ կաին, որ  ուզում էին աճեցնել  ծիրանի  ծառ,  բայց  չէին   կարողանում , որովհետև  չգիտեին  թե  ինչպես  մշակել: Նրանք ուզում  էին  աճեցնել, բայց ամեն  տարի  պտուղները չհասած չորանում  էր,իսկ պապիկի  մոտ  միշտ  ստացվում  էր  և  նա  արդյունքում  ունենում էր  շատ  ծիրաններ: Մի  օր  էլ  նրա  հարևաններից  մեկը  հարցրեց  նրան.

-Բարև Աշոտ ես  քեզ  մի  հարց   ունեմ , որ  ինձ շատ  անհանգստացնում  է: Դու ինչպես  էս   անում, որ քո  ծառերը  ամեն  տարի  բերք  են տալիս:

-Դե ես  կարողանում եմ  ճիշտ   մշակել  ծառերին:

-Խնդրում եմ  Աշոտ  ինձ  էլ  կսովորեցնես թե  ինչպես  աճեցնեմ  իմ  ծառերը:

-Դե լավ կսովորեցնեմ, բայց   ծառերին  շատ  խնամք  է   պետք : Պետք է  հողը  փխրեցնել, պարարտացնել ժամանակին  պետք  է  ծառերը  էտել,  ջրել  , որ  նրանք  լավ  բերք  տան:

-Լավ կսովորեցնես  , դե  արիր  իմ  այգի, որ  քեզ  սովրեցնեմ : Աշոտը  սովորեցնում  է  իր  հարևանին շատ  ամիսներ և  իր  հարևանը  սովորում  է  արդեն  ծառերը ճիշտ  մշակել և ստանում է ծիրանի առատ բերք: