Daily Archives: 22 января, 2021

Իմ օրը Էկզոտարիումում

Այսօր մենք գնացել էինք PIO մոլի Էկզյոտարիում: Ուզում եմ  ձեզ ասել, որ մենք մի  շուն ունենք: Նա չի կծում բայց երբ, որ անծանոթ մարդ է տեսնում սկսում է հաչալ վրան: Էկզոտարիումում մենք տեսանք շա՜տ կենդանիներ նրանք այնքան լավն էին: Ես այնտեղ տեսա մի փոքրիկ նապաստակ մենք նրան շատ սիրեցինք: Նապաստակը անընդատ փախչում կորում էր հետո մենք նրան հազիվ էինք գտնում:

Հետո մենք տեսանք տարբեր տեսակի թութակներ տեսանք շատ հաստ օձ, տեսանք մեծ կապիկ, որ մեր ձեռքերը դնում էինք ապակուն և նա իր ձեռքն էլ էր ապակուն դնում հետո մարզանք էր անում: Հետո տեսանք ձկների որոնք ինձ ծանոթ էին մի մուլտֆիլմից: Հետո Տեսանք աղվեսի ձագուկ: Եվ մի ուրիշ տեսակի աղվես նա ուներ ավելի լայն ականջներ: Ես տեսա կրիաներ լողացող կրիա,  շնաձկի  ձագ, տեսանք կոկորդիլոս համարյա չեր շարժվում  գորտ, քամելեոն մի քանի հատ ուրիշ թռչուններ տեսանք: Կար երկու հատ այծ մեկը՝ սև, մյուսը՝ սպիտակ,  ես կերակրեցի այծերին ամենաշատը կերակրեցի սպիտակ այծին: Տեսա խոզեր  և խոզի ձագուկներ, փոքրիկ մկնիկներ նրանք ամեն մեկը մի նախշազարդով էին նաև  թագավորական օձ կար նա կարմիր գույն ուներ: Ասեմ որ կենդանիները շատ հանգիստ էին, այսքանը իմ օրվա մասին: