Daily Archives: 14 января, 2021

Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն

Այսօր ճամբարի չորրորդ օրն է, և մենք  հասել ենք գրքի ութերորդ գլխին և նաև հիշեցնեմ, որ գիրքը գրել է

Էդուարդ Ուսպենսկի:

ինձ դուր եկավ այն մասը, որ Քեռի Ֆեոդորը բուտերբրոտ է ուտում և կատուն ասում է.

— Բուտերբրոտը ճիշտ չես ուտում, այն դու պետք է լեզվովդ շոշափելով ուտես, այդպես ավելի համեղ է:

Ինձ դուր է գալիս կուտուն, որովհետև նա շատ հնարամիտ է: Եվ ինձ շատ է դուր գալիս Քեռի Ֆեոդորը, որովհետև նա խելացի է, լուրջ և ինքնուրույն: Ես ինձ նմանացրի Քեռի Ֆեոդորի մայրիկին, որովհետև քեռի Ֆեոդորի մայրիկը կենդանիներ չի սիրում: Եվ ամենածիծաղելի մասը այն էր, երբ կատուն ասում է.

-Եկեք Շարիկին վաճառենք, որ կով առնենք:

Ամենահետաքրքիր մասը այն էր, երբ կատուն Ճայակին սովորեցնում էր ասել՝ Ո՞վ է,  ո՞վ է:

Իմ կարդացած գլուխներում շատ ծիծաղելի  և հետաքրքիր մասեր կային:

Ինձ դուր չեկավ փոստատար Պեչկինը, որովհետև նա  թերթի միջի  հայտարարությունը տարավ, ցույց տվեց Քեռի Ֆեոդորի մայրիկին և հայրիկին: