Հեքիաթներ չորս վերջաբանով

ՏՈՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Առաջին ավարտ

Մի օր գիշերը պարոն Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իսկույն անսխալ կռահեց. «Թակում են ավստրիացի կայսրուհի Մարիա Թերեզայի ժամանակի հին թալերներով պատրաստված դուռը»։ Նա գնաց նայելու և համոզվեց, որ չի սխալվել: Թակողներն ավազակներ էին: — Քսա՛կդ կամ կամ կյա՛նքդ։ — Խնդրե՛մ, պարոններ, մտե՛ք և կհամոզվեք. ես դրամապանակ չունեմ: Ավազակները մտան տուն, բայց չմտածեցին անգամ նայել պատերին, դռներին, պատուհաններին, կահույքին, միանգամից սկսեցին գանձապահարանը փնտրել: Գտան, բայց այնտեղ միայն սավաններ կային: Ավազակները հո չէի՞ն հետազոտելու, թե դրանք ինչից են կարված՝ վուշի՞ց, թե՞ ջրանիշերով թղթերից: Ամբողջ շենքում՝ առաջինից մինչև տասներկուերորդ հարկը իրոք չկար ոչ մի քսակ, դրամապանակ, ոչ մի պայուսակ կամ պարկ: Ամենուրեք սենյակներում ինչ-որ իրերի կույտեր էին, նկուղներում և ձեղնահարկում նույնպես, բայց մթության մեջ հնարավոր չէր տեսնել, թե ինչ է դա: Բացի այդ, ավազակներն իրենք էլ շատ լավ գիտեին, թե իրենց ինչ է պետք. դրամապանակ: Իսկ սինյոր Մոնետին դրամապանակ չուներ: Ավազակները սկզբում ջղայնացան, իսկ հետո նույնիսկ լաց եղան բարկությունից: Չէ՞ որ այդքան ճանապարհ էին կտրել անապատի միջով հանուն այս թալանի, և հիմա ստիպված էին դատարկաձեռն վերադառնալ: Սինյոր Մոնետին նրանց հանգստացնելու համար սառույցով լիմոնադ առաջարկեց: Ավազակները հագեցրին ծարավը և հեռացան գիշերային մթության մեջ՝ դառն արցունքներ թափելով ավազների մեջ:

Երկրորդ ավարտ

Մի օր գիշերը սինյոր Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իսկույն անսխալ կռահեց. «Թակում են հնագույն եթովպիական թալերներով պատրաստված դուռը»։ Նա իջավ ներքև և բացեց այդ դուռը: Նրա առջև կանգնած էին անապատում կորած երկու երեխա: Նրանք քաղցած ու մրսած էին և դառնորեն լաց էին լինում: — Օգնեցե՜ք մեզ, խնդրո՜ւմ ենք… Սինյոր Մոնետին բարկացած դուռը փակեց նրանց երեսին: Բայց երեխաները շարունակում էին թակել և շատ երկար թակեցին: Վերջապես պարոն Մոնետին խղճաց նրանց։ — Ահա թե ինչ, վերցրե՛ք այս դուռը։ Երեխաները վերցրեցին դուռը: Այն շատ ծանր էր, քանի որ ամբողջովին պատրաստված էր ոսկուց: Բայց, եթե նրանք դա տուն հասցնեին, կարող էին գնել հաց ու կաթ և նույնիսկ մի քիչ սուրճ: Մի քանի օր անց պարոն Մոնետիի մոտ էլի երկու աղքատ երեխաներ եկան, և նա մեկ ուրիշ դուռ նվիրեց նրանց: Հետո, երբ բոլորն իմացան,որ նա դարձել է բարի ու առատաձեռն, աշխարհի բոլոր ծայրերից աղքատները շտապեցին նրա մոտ: Ոչ-ոք դատարկաձեռն չէր հեռանում: Մեկին պատուհան էր նվիրում,մյուսին`աթոռ, որ պատրաստված էր չենտեզիմոյանոց1 մանրադրամներից և այդպես շարունակ: Մեկ տարի անց հերթը հասավ տանիքին և վերջին հարկին: Իսկ աղքատները աշխարհի բոլոր ծայրերից դեռ գալիս ու գալիս էին նրա մոտ և երկար հերթի էին կանգնում: «Ես չգիտեի, որ նրանք այսքան շատ են»,- զարմանում էր պարոն Մոնետին: Եվ նա օգնում էր նրանց տարին տարվա ետևից`կամաց-կամաց քանդելով իր պալատը: Իսկ երբ պալատից ոչինչ չմնաց, նա տեղափոխվեց վրանի մեջ ինչպես արաբ թափառական բեդվին կամ զբոսաշրջիկ: Եվ նրա հոգին շատ էր թեթևացել, ու նա շատ ուրախ էր:

Երրորդ ավարտ

Մի օր գիշերը,երբ պարոն Մոնետին քնից առաջ թերթում էր թղթադրամներից պատրաստված գիրքը, հանկարծ դրանց մեջ մի կեղծ թղթադրամ նկատեց: Ինչպե՞ս է այն այստեղ հայտնվել: Եվ գուցե միայն այս մե՞կը չէ, որ կեղծ է: Նա հուզմունքով սկսեց մեկը մյուսի հետևից թերթել իր բոլոր գրքերը և գտավ ևս տասներկու կեղծ թղթադրամներ: — Իսկ պատահաբար իմ տանը չկա՞ն կեղծ մետաղադրամներ: Պետք է ստուգել: Իսկ նա, ինչպես գիտեք, շատ նրբազգաց էր: Եվ այն միտքը, որ ինչ-որ տեղ, իր պալատի ինչ-որ անկյունում՝ տանիքում, մանրահատակի, դռների կամ պատի մեջ կարող էր կեղծ դրամ լինել, հանգիստ չէր տալիս նրան, պարզապես զրկել էր քնից: Եվ նա, կեղծ դրամներ փնտրելով, սկսեց քանդել իր պալատը: Սկսեց տանիքից և հարկ առ հարկ իջավ ներքև: Եթե կեղծ դրամ էր գտնում, շատ էր ուրախանում: — Ճանաչում եմ. այս դրամն ինձ այսինչ խարդախն է տվել։ Նա հինգ մատի պես ճանաչում էր իր բոլոր դրամները: Եվ դրանց մեջ ընդամենը մի քանի կեղծ դրամներ կային, քանի որ նա միշտ շատ զգույշ և ուշադիր էր լինում, երբ գործ էր ունենում փողերի հետ: Բայց ինչ-որ պահի, հասկանալի է, ամեն մարդ էլ կարող է ուշադրությունը շեղել: Ի վերջո սինյոր Մոնետին ամբողջ տունը մաս-մաս արեց և հայտնվեց ոսկե ու արծաթե բեկորների կույտի վրա նստած։ Նա չէր ուզում տունը նորից կառուցել, պարզապես այլևս հետաքրքիր չէր։ Իսկ փողերի կույտն ափսոս էր։ Եվ այդպես էլ նստած մնաց այդ կույտի վրա՝ չարությունից չիմանալով, թե ինչ անի։ Իսկ հետո ոչ այն է՝ չարությունից, ոչ այն է՝ փողերի կույտի վրա այդքան երկար նստելուց, սկսեց փոքրանալ։ Գնալով նա ավելի ու ավելի էր փոքրանում և վերջապես դարձավ մետաղադրամ։ Կեղծ մետաղադրամ։ Եվ մարդիկ, որոնք հետո վերցրեցին նրա փողերը, այդ մետաղադրամը պարզապես դեն նետեցին ավազների մեջ։

Չորրորդ ավարտ

Պարոն Մոնեթին որոշել էր կառուցել շատ ու շատ զանազան առևտրական կենտրոններ, այդ կարծիքը նրա ուղեղ էր մտել այն ժամանակ երբ նա իր տունն էր կառուցում, նա որոշել էր, որ պետք է այդ շինարարությանը վերջ տա և անցնի առևտրական կենտրոններ կառուցելուն, բայց արդեն անիմատ էր, որովհետև շինաչաչությունը արդեն վերջացնելու փուլին էր հասել: Շա՜տ երկար տարիներ մտածելուց հետո նա ավելի ու ավելի  գումար աշխատեց այն նպատակով, որ պետք է իր համար ամառանոց պատրատի, Մոնետին չէր հականում, որ անապատում մի քանի տուն ունենալը անիմաստ էր , որովհետև նրա տան մեջ կար 50 սենյակ:Պարոնը չլսելով ոչ ոքի կարծիքներին , որոշեց կառուցել ամառանոց: Նրա մտքից թռել նրա այդքան տարվա երազանքը, որ ուզում էր առևտրական կենտրոններ կառուցեր: Երկրորդ շինարարությունը նույնպես ավարտին էր հանում , երբ նա հիշեց իր երազանքի մասին, բայց արդեն ամառանոցը կառուցել էին: Այդպես Մոնեթին մոռանում էր իր երազանքը և դրա տեղը կառուցում շատ ու շատ առանձնատներ, հյուրանոցներ , ամառանոցներ և այլն:  Անցան բազում տարիներ և Մոնեթին այդքան շենքեր կառուցելիս սննկացավ վերջին շենքն էլ արդեն ավարտին էր հասնում , բայց կանգնեցրին, որովհետև Մոնեթին չէր կարող այլևս վճարել: Հետո երբ ցանկացավ կառուցի իր երազանքը ,Առևտրական կենտրոնները արդեն ուշ էր….

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *