Daily Archives: 20 февраля, 2023

Գրքի մասին

Երբ ստեղծվեցին գրային համակարգեր վաղ շրջանում ձևավորված քաղաքակրթությունների կողմից, սկսեցին գրել զանազան առարկաների վրա, ինչպես օրինակ՝ քարի, կավի, ծառի կեղևի, մետաղյա իրերի և ոսկորների. սա ուսումնասիրվել է վաղ արձանագրությունները հետազոտող գիտության կողմից։

Սալիկ

Սալիկը գրելու միջոց է եղել՝ ֆիզիկակական առումով ամուր և հարմար ամենօրյա տեղափոխման ու գրելու համար։ Կավե աղյուսները հարթեցվել են, հատկապես նրա չոր մասերը, որ կարելի էր հեշտությամբ տեղափոխել, և կնքվել են ստիլոսով։ Նրանք ծառայել են որպես գրելու միջոց հատկապես սեպագրերի համար Բրոնզի և Երկաթի դարերի ընթացքում։ Մեղրամոմե սալիկները փայտի կտորներ էին՝ պատված մեղրամոմի բավականին խիտ շերտով՝ ստիլոսի տպավորություն ստեղծելու համար։ Դրանք՝ որպես գրելու սովորական միջոցներ, կիրառվում էին դպրոցներում, հաշվողական գործողություններ կատարելիս, զանազան նշումների համար։

Այս սալիկներն ունեին մի կարևոր առավելություն, այն է՝ նախատեսված չէին զուտ մեկանգամյա կիրառության համար. մոմը հալեցվում էր, և գրելու համար հարթ և ազատ շերտ էր ստացվում։ Մի քանի մեղրամոմե սալիկներ միասին կցելու սովորությունը ժամանակակից գրքի կազմի հավանական նախատիպն է;

Մագաղաթ

Եգիպտական պապիրուս, որ պատկերում է Օսիրիս աստծուն և սրտի կշռման դրվագը:

Մագաղաթները կարող են պատրաստվել պապիրուսից՝ թղթանման խիտ նյութ՝ պատրաստված պապիրուս բույսի ցողունների հյուսման, ապա դրանք մուրճանման գործիքով այնքան հարվածելու արդյունքում, մինչև այն հարթ դառնա։ Պապիրուսը՝ որպես գրելու միջոց, օգտագործվել է Հին Եգիպտոսում, հավանաբար շատ վաղ՝ Առաջին դինաստիայի գոյության շրջանում, թեպետ առաջին վկայությունը Հինգերորդ դինաստիայի Նեֆերիրկարա Կակաի փարավոնի (Ք.ա. մոտ 2400 թ.) հաշիվների գրքերն են։ Պապիրուսի շերտերը սոսնձում էին՝ ստանալու մագաղաթ։ Ծառի կեղևները, ինչպես օրինակ լայմինը, և այլ նյութեր ևս օգտագործվում էին։Հելլենիստական, հռոմեական, չինական, եբրայական և մակեդոնական մշակույթներում մագաղաթները գրքի գերակշռող ձևն էին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչից էին պատրաստված՝ պապիրուս, թուղթ, թե մագաղաթ։ Գրքի առավել ժամանակակից ձևաչափը հռոմեական աշխարհ հասավ բավականին ուշ, իսկ Ասիայում մագաղաթը շարունակեց տիրապետող լինել շատ ավելի երկար։

Գրչագիրը ստեղծվում է տարբեր գրքերի հիման վրա, իսկ գիրքն էլ ներկայացնում է մեկ մագաղաթ։

Այժմյան բացատրությունը տարբեր է։ Այսօրվա ընկալումների համաձայն՝ գրչագիրը տեղեկատվության առաջին շտեմարանն է, որ այսօր մարդիկ կոչում են գիրք. միևնույն չափի էջերը կապվում են մեկ եզրով և հիմնականում ամփոփվում երկու կազմերի միջև՝ պատրաստված ավելի ամուր որակի նյութից։

 

Continue reading Գրքի մասին