Daily Archives: 9 января, 2023

Առաջին ձյունը

Ձմեռը բոլորի սիրված եղանակն է, թե մեծերի և թե փոքրերի: Ոմանք ձմեռը սիրում են ձյունի համար իսկ ոմանք Ամանորի նվերների և այլն: Ձմռանը սյս տարի դեկտեմբեր ամսին ձյուն չեկավ, բայց բոլորս էլ շատ սպասում էինք: Ես մի այսպիսի կարծիք ունեմ ձմռան մասին, որ եթե ձյուն չի գալիս այնքան անսովոր է,երբ Նոր տարին առանց ձյունի ենք դիմավորում: Մենք միշտ սովորել ենք, որ ձմռան առաջին օրվանից ձյուն գա , բայց այս տարի ձյունը եկավ մեկ ամիս հետո: Երբ ձյուն կա բոլորիս օրը շատ հետաքրքիր է անցնում, որովհետև իջնում ենք բակ խաղում ենք ձնագնդի պատրաստում ենք ձնեմարդ և այլն: Իմ այդքան սպասումներից հետո  ես երեկ երեկոյան նայեցի պատուհանից դուրս և պատահաբար նկատեցի, որ ձյուն  է գալիս, ես մտածում էի , որ ձյունը կհալչի և ջուր կդառնա, բայց երբ առավոտյան արթնացա և տեսա , որ ձյունը չի հալչել շատ ուրախացա: