և — ուղղագրությունը

Բառասկզբում լսվող և տառը գրվում է Ե, Վ տառերի միջոցով, օրինակ` եվրոպական, Եվա, Եվգենի…

Բառամիջում լսվող և-ը գրվում է Ե, Վ տառերով, եթե  նրանում վ-ով սկսվող արմատ կա, օրինակ` հոգեվիճակ- հոգե-վիճակ, Ոսկեվազ, դափնեվարդ, տարեվերջ…..

Բառամիջում և-ը գրում ենք Ե, Վ տառերով նաև այն դեպքում, եթե բառի մեջ ունենք Եվրոպա արմատը, օրինակ` արևմտաեվրոպական:

Բառամիջում լսվող և-ը գրվում է և, օրինակ` տերև, արևային, Լևոն, Սևան….

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *