Մշուշների շղարշի տակ Համո Սահյան

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շղարշ- Թափանցիկ ցանցկեն նուրբ գործվածք

Որոտալ- Որոտի ձայն հանել՝ առաջացնել՝ տարածել

 

  1. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Նրանց  ոտքերի տակ խշխշում էր  աշնան խաշամը:

Ամպը իջել է սարի վրա:

Զարմանքից նրա լեզուն կուլ գնաց:

Անձրևից հետո ամպերը որոտացին:

Քամուց ծառերը կծկվել էին:

 

  1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Ձմռանն ընդառաջ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները.
  2. Մշուշների շղարշի տակ վարագույրից այնկողմ
  3. Ամպը լեզուն կուլ է տվել ամպերը չեն գոռում
  4. Ցերեկն էլ է ցրտից կծկվել արևը դուրս չի գալիս  ցերեկն  էլ է ցուրտ

5.Կարդալիս՝

  1. ի՞նչ գույներ ես տեսնում,

Մոխրագույն, Սպիտակ:

 

  1. ի՞նչ ձայներ ես լսում:

Տերևների խշխշոցը:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *