Daily Archives: 27 июня, 2021

Ինչպես անցավ իմ օրը Արատեսում

Մենք գնացել էինք երեք օրով Արատես։ Արատեսում շատ հետաքրքիր անցավ մեր օրը։ Այնտեղ մեղվի փեթակներ կաին, և շներ՝ Չալոն,Ռեքսը և փոքրիկ շան ձագուկներ։ Առաջին օրը երբ մենք ավտոբուսով հասանք Արատես մենք գնացինք խոհանոց կերանք Ընկեր Լուսինեի պատրաստած համեղ  հնդկաձավարը և նրբերշիկը  ։ Հետո գնացինք և լողավազանում լողացինք հովացանք։Երեկոյան գնացինք քնելու։ Առավոտյան Հայկը եկավ և ասաց Падём! բոլորս արթնացանք։ Առավոտյան կերանք գազարով բրինձ, հետո գնացինք գետ լողացինք և անմիջապես հետո գնացինք լողավազան լողացինք ջուրը շատ սառն էր։ Հետո մենք գնացել էինք մեր տնակ և թաքնվել էինք սենյակում և Վահագը եկավ ուզում էր մտներ ներս բայց մենք դռները փակել էինք և այդպես բոլորս դուրս եկանք մեր թաքնված  տեղերից, Վահագը բոլորից տեսավ ։ Մենք ընկեր Գոհարի հետ գնացինք և շրջեցինք տարածքով ՝ փոքրիկ քարանձավներ նկարվեցինք  և եկանք մեր տնակի մոտ։ Երեկոյան ընկեր Տարոնը խարույկ էր վառել բոլորը նստել էին խարույկի շուրջ և երգում էիք։ Գիշերը թեյ խմեցինք և հացով նուտելլա կերանք և գնացինք քնելու։ Առավոտյան շատ շուտ էինք արթնացել ,ուզում էինք մյուսներին էլ արթնացնել։ Բայց չարեցինք գնացինք և մեր ատամները մաքրեցինք, բոլորը կռիվ էին անում Գամակին նստելու համար։ Կերանք խորոված և նորից նուտելլայով հաց։ Միքիչ անց եկավ Աշոտ Բլեյանը մեզ հարցրեց ինչ բողոքներ ունեք և բոլորը իրենց բողոքները ասացին , Աշոտ Բլեյանն էլ ասաց կուղենք ձեր բողոքները։ Մենք  մյուս ճանապարհով գնացինք գետ և ոտքներս թրջեցինք։ Եկավ ուրիշ դասարան որը նույնպես պետք է մնար Արատեսում մենք պետք է գնաինք և պարեցին մյուս դասարանի հետ և գնացինք Երևան։

Արատեսում շատ լավ էր շատ կուզենայի երկար մնայինք։