Daily Archives: 29 апреля, 2021

Ճամփորդություն

Մենք այսօր գնացել էինք Սուրբ Աստվածընկալ եկեղեցի:

Երկար ճանապարհ գնացինք և վերջը հասանք: Մենք առաջինը բարձրացանք եկեղեցի այնտեղ երգեցինք    Հայր մերը, և ասացին հարյր մերը:  Հետո մենք բարձրացանք դաշտ,դաշտի կողքին գետ էր գետի միջից գորտի ձայներ էին լսվում: Հետո մենք դաշտում մեր ծածկոցները փռեցինք, և մեր նախաճաշը կերանք: Նախաճաշելուց հետո մենք մեր բերած խաղերը խաղացինք: Մի քանիսը խաղում էին ֆուտբոլ, մյուսները գործնագործ, իսկ մյուս մի քանիսը խաղում էին թենիս, իսկ մենք լոտո մայրենի առարկայի: Շատ խաղալուց հետո մենք գնացինք այդ տեղից նստեցինք ավտոբուս և գնացինք Ուշի, այցելեցինք Ուշիի եկեղեցի, այնտեղ նույնպես երգեցինք  Հայր մերը: Մենք նաև տեսանք թե երկրաշարժին ինչպես էր քանդվել եկեղեցին և ինչպես էին բոլոր քարերը եկեղեցու կողքին թափված: Ուշիից հետո վերադարձանք Երևան: Մեր օրը շատ հետեքրքիր անցավ եկեղեցիներում: