Daily Archives: 29 сентября, 2022

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-իջնել ներքև

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-տարածել

քող կապել-ծածկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը աշնան խառնաշփոթությունների մասին է: Պատմում է, թե ինչպես է երկինքը գոռգոռում ,ինչպես արևը բացվում ։  Այն պատում է ,աշնան անձրևի,արևի,մռայլ երկնքի մասին: Ուզում էր ասել աշնան վատ և լավ կողմերը:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-շոգել

հեռու-մոտիկ

վառել-հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան:

 

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր: