Գործնական քերականություն.

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ(հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛րհոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Պետություն,թագավորություն,կայսրություն,երկիր, տերություն:

Մազ,հյուսք,ծամ,վարս,հեր:

Դեպք,եղելություն,պատահար,իրադարձություն,միջադեպ:

Արշալույս,ծեգ, այգաբաց,լուսաբաց:

 

45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջսկսվեց մեծ գյուտերի փուլը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել կրակը, ինչպե՞ս կենդանիներին յուրաին դարձնել, քարից ոսսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ:

  1. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ մտնողբառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:Շարժվել

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:Գտնել

Գ. Մտածել, խորհել, միտք անել: Մտածել

Ամեն մի բառաշարքի բառերը մոտ իմաստով բառեր են, բայցձևով՝տարբեր այդ բառերը կարելի է անվանել բայ:

 

  1. Տրված բառերն ըստ իմաստների նմանությանբաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել,փշրել,կոտրել,կոտրատել,կտոր-կտոր անել:

Պահել,քողարկել,ծածկել,թաքցնել,պատսպարել:

Հավաքել,ամբարել,ժողովել,գումարել,կուտակել:

Հասկանալ,պարզել,գլխի ընկնել,կռահել:

հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր–կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:

 

49.Ընդգծված բառերն ու արտահայտություններըփոխարինի´ր տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրումեն, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

 

Հիմալայներում, ձյունոտ անտառով անցնելիս, գիտական արշավախմբի անդամները տեսել ենմորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականներըգնացել են նրանց հետևից և նկատել են նրանց կացարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավայինմարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրիկենդանիների մորթիները:  են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթմարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել էվախով ու ծայրաստիճան զարմանքով:

 

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրվածհոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Սուրբգրված է, որ մարդիկ Բաբելոնումցանկանում են այնքան բարձր աշտարակ շինել, որ կատարը երկինք հասնի: Աստված բարկանումէազգիվրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս իրար խոսքը չեն հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդներըսփռվում են աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *