Daily Archives: 26 сентября, 2022

Տնային աշխատանք

239.Մի   արտադրամասում  կար  53  հաստոց,իսկ     մյուսում՝12-ով  ավելի։Երկրորդ  արտադրամասում   ավելացրին  ևս  17  հաստոց։Ընդամենը  քանի՞  հաստոց եղավ  երկու  արտադրամասերում։Կփոխվի՞  արդյոք  հաստոցների  այդ  քանակը,եթե  հաստոցներն  ավելացնեն   առաջին  արտադրամասում։

Լուծում

53+12=65

65+17=82

82+53=135

Continue reading Տնային աշխատանք

Երաժշտությունը իմ կյանքում

Ինձ համար երաժշտությունը կարևորագույն բաներից  մեկն է: Երաժշտությունը մշակույթի մի մասն է և ես շատ ուրախ եմ,որ մենք անցնում ենք երգեր: Ես մտածում եմ,որ եթե չլիներ մշակույթը կամ երաժշտությունը ամեն ինչ վատ կլիներ:Ես սիրում եմ երգել , հատկապես սիրում եմ երգել հայական ժողովրդական երգեր այն ինձ շատ դուր է գալիս:Մենք դպրոցում երգում ենք Կոմիտասյան երգեր:Երգում ենք օրինակ՝ <<Սոնա յարը >> և այլ ուրիշ երգեր: Ես սիրում եմ Կոմիտասյան երգերը:Ինձ համար Կոմիտասյան երգերը շատ յուրահատուկ են :

Ես նաև ուզում եմ Շնորհավորել Կոմիտասի ծննդյան  և շատ շնորհակա եմ,որ նա մեր ժողովրդի համար գրել է շատ-շատ երգեր:

 

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրր, գոլորշա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդր լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա րնդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Continue reading ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ