Daily Archives: 19 мая, 2022

Բաշ Ապարան

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):

Թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանի սահմանային գյուղերը։Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որևէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլևս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը և Ապարանի  բնակիչ Արսեն Տեր-Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Որորշել են կանգնել թշնամու դեմ, չգաղթել և չհանձնվել:Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը և զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։

Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։ Մայիսի 17-ին գավառում հայտարարվել է պատերազմական իրավիճակ։ Անընդհատ զարկել են եկեղեցիների զանգերը։ Գյուղերի քահանաները մարտի ընդունակ տասնութ տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց զինել և ուղարկել են պաշտպանության։ Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր-Պողոսյանը ուսումնասիրելով տեղանքը՝ որոշել են պաշտպանության առաջին գիծը հաստատել Նիգավան-Միրաք գյուղերի միջև ձգվող բարձունքներում։ Ապարանի գրեթե ամեն գյուղ մոտ հարյուր տղամարդ էր ուղարկել ճակատ։ Ճիշտ է, ժամանակակից զենք բոլորը չէ, որ ունեին, զինամթերքը սակավ էր, գնդացիրները երկուսն էին, իսկ թնդանոթներ չկային, բայց առկա էին անկոտրում կամքը և սեփական հողը, տունը հարազատներին պաշտպանելու վճռականությունը։ Թուրքերի առաջապահ ջոկատները, որոնք ոչ մի դիմադրության չէին սպասում, գնդակոծությունից շփոթվել են և, կորուստներ տալով, հետ քաշվել ու սպասել մայիսի 23-ի լուսաբացին։ Երևանում ճիշտ է գնահատվել ստեղծված իրավիճակը և նույն գիշեր նոր ձևավորված ռազմաճակատի հրամանատար է նշանակվել բազմափորձ Դրոն՝ Դրաստամատ Կանայանը։

Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարել է անկախ պետություն և ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ Բայց Ապարանի ռազմաճակատում այդ կարևորագույն նորությունը դեռևս չգիտեին։ Դրաստամատ Կանայանն անձամբ ամբողջ ճակատը տարել է թշնամու դեմ գրոհի։Չնայած կորուստներին՝ հայերը գրոհը չեն դադարեցրել նաև գիշերը։

Թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։

Ապարանցի և հարևան գավառներից օգնության եկած աշխարհազորայինների, զինվորների հիշատակին բացառապես Ապարանի ժողովրդի պայքարի արդյունքում խորհրդային տարիներին՝ 19741979 թվականերին, բազմավաստակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված «Վերածնունդ» հուշարձան-կոթողը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թվականի մայիսի 28-ին: