Ածանցներ

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

Ձյուն-Ձնոտ

Հեքիաթ-հեքիաթային

Թիվ-թվական

Բժիշկ-բժշկություն

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-տնական,հայկական,բժշկական
-արան-լվացարան, տնկարան,հոգեբուժարան
-ավոր-մեղձավոր,ածանցավոր,գլխավոր
-անոց-վարսավիրանոց,հիվանդանոց,ծերանոց
-իկ-փոքրիկ,թոռնիկ, Արևիկ
-ակ-տնակ,նավակ ,գետակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անբախտ
դժ-դժգոհ
տ-տգեղ
ընդ-ընդմիշտ

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Գրքաին-Գիրք+ային

Գրքից-գիրք+ից

Մեքենայով-մեքենա+ով

Քաղաքից-քաղաք+ից

Անգլուխ-ան+գլուխ

Մսոտ-միս+ոտ

Մսից-միս+ից

Քաղաքային-քաղաք+ային

Յուղոտ-յուղ+ոտ

Բախտից-բախտ+ից

Անբախտ-ան+բախտ

Գլխավոր-գլուխ+ավոր

Գլխով-գլուխ+ով

անարմին-ան+մարմին

 

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *