Daily Archives: 7 апреля, 2022

Ջաննի Ռոդարի Թարս հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրաննրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նորանոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա՜ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

Continue reading Ջաննի Ռոդարի Թարս հարցեր

Վանի թագավորություն

menua

Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։


Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։ Ուրարտու անվանումը Արարատ անվան փոփոխված տարբերակն է։ Բացի դրանից` մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին:
Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա»: Վանի թագավորության հզոր արքաներից էին Սարդուրի I-ը, Իշպուինի արքան և հատկապես Մենուան:
Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի։ Ջրանցքի կառուցումն հաստատող սեպագիր արձանագրության մեջ ասվում է.
«Խալդյան զորությամբ Մենուան, Իշպուինիի որդին, մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և տերը Տուշպա քաղաքի, այս ջրանցքը անցկացրեց։ Անունը(ջրանցքի) Մենուայի ջրանցք է»։
Մովսես Խորենացին այն պարզապես «գետ» է անվանում։Մենուային հաջորդեց իր որդին՝
Արգիշտի I-ը: Արգիշտի I-ի կառավարման տարիներին (Ք. ա. 786-764թթ.), Վանի
թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ: Էրեբունիից հետո Արգիշտի I-ը Արարատյան դաշտում` հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը:
Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն:

Վանի թագավորության հզոր արքաներից էր Ռուսա II-ը, ով կառուցել է Թեյշեբաինի քաղաքը, որն այսօր Երևանի Կարմիր բլուր հնավայրն է: